Աշնան առաջին երկուշաբթին

Այսօր 2011 թվականի ԱՇՆԱՆ առաջին երկուշաբթին է: Շատերս արդեն բողոքում ենք եղանակից, հաճախ եկող անձրևներից, երանի տալիս այն արևին, որից բողոքում էինք մի քանի ամիս առաջ: Սակայն աշունն ունի իր գեղեցկությունը, իր հրաշքը:
Այնպիսի աշնանային գույներ, որոնցով ներկվում են ծառերը, տարվա ոչ մի եղանակին չենք տեսնի: Աշնան թախծոտ անձրևը իր դրական կողմն ունի, այն մեզ ստիպում է ռոմանտիկ աչքերով նայել պատուհանից դուրս, խորհել ժպիտ առաջացնող մտքերի մասին:

Աշունը հենց նրա համար է, որ փաթաթվես տաք վերմակի մեջ, մի բաժակ տաք թեյով վայելես սիրելի գրքիդ ընթերցանությունը, կամ սիրելի մարդկանց հետ դիտես նոր, միգուցե հին ֆիլմեր, լսես հաճելի ու մեղեդային երաժշտություն, տաք հագնվես ու մինչև գլուխդ հասնող մառախուղի հետ միասին մտորես փողոցում քայլելիս:
Աշնանը կարելի է ծանոթանալ արվեստի նոր ճյուղերի հետ, այցելել համերգների, ընկերական երեկոներ կազմակերպել:
Ուստի եկեք միմյանց շնորհավորենք այս տարվա աշնանային առաջին երկուշաբթիի կապակցությամբ, մաղթենք հաջող ու հիշվող օր, բարի անակնկալներ, ու ժպտանք անձևի ամեն մի կաթիլին, որպեսզի այն իր հետ բերի միայն դրական էմոցիաներ:


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

3 Responses to “Աշնան առաջին երկուշաբթին”

  1. Neo says:

    Ես սիրում եմ աշուուուունը…

  2. Neo says:

    :) Կարճ ասած ուղղությունը դեպի նպատակ http://mariamneo.blogspot.com/2011/08/blog-post_30.html
    Ուրեմն կարծում եմ,որ ես գլոբալ եմ մտածում 😉

Leave a Reply

You must be logged in to post a comment.