աշնանային առավոտ

Առավոտյան արթնացա քամու ձայնից, պատուհանից այն կողմ ինչ որ ժեշտին հարվածելիս քամին էլ ավելի ուժգին էր լսելի, հարվածների քանակի հաճախականությունը ստիպեց հասկանալ, որ դրսում ոչ հաճելի եղանակ է… ինտերնետում արդեն կարդացել էի, որ շուտով ձյուն է գալու… վերարկուս, ձեռնոցներս, ձմեռային սապոգներս արդեն պահարանից հանել եմ… մտքումս փորձում էի բոլոր գլխարկներս… կանգ առա վարդագույնի վրա, այն մեկի, որը Հայաստանում էի գնել, ամենաշատը նրան եմ սիրում… նայեցի ժամացույցին, որը նախօրոք 15 րոպե առաջ էի տվել, որ ավել քնեմ… տաք անկողինս չէի ուզում փոխել դրսի ցրտի հետ… մռթմռթացի ու հիշեցի, որ փոքր ժամանակ ցուրտ օրերին մանկական խորամանկ աչքերով նայում էի հայրիկիս ու ասում` կարելի է այսօր դասի չգնամ, ու միշտ լսում` չես ուզում, մի գնա, սա իհարկե մայրիկիս դուր չէր գալիս, ի վերջո դպրոցում նա էր աշխատում, բայց դե որ պապան ասաց, ասաց… մի պահ ուզեցի, հիմա էլ հարցնեմ, կլինի գործի չգնամ, հետո հասկացա, որ դպրոցական բացական մեծերի կյանքում հավասարազոր է աշխատավարձի իջեցմանը… նորից հասկացա, որ մեծացել են այնքան, որ մանկական խորմանակ աչքերս գործի դնելն այլևս չի օգնում…
Դրսում անձրև չկար, մենակ քամի էր, ուժեղ քամի, որի գեղեցկությունն արտահայտվում էր միայն պար բռնած տերևների` օդում պտտվելով… հիշեցի Դիլիջանի այգում տարվա այս եղանակին ոտքերիս տակ ընկած տերևների խշխշոցը…

Դիլիջանյան աշուն (photo by LuSiN)


ականջակալներումս ղարաբաղյան բարբառով հիթը հնչում էր արդեն 3 անգամ… կանգառում կանգնած` բաց էի թողում բոլոր ավտոբուսները, սպասելով չգիտես` ինչու հենց մի համարի, եկավ, նստեցի, ու եկա աշխատանքի, ի վերջո բացականեր այստեղ մատյաններում չեն դնում..
Դրսում քամի է, ներսում տաք, իսկ հոգումս խառնաշփոթ, բայց հաճելի ու զգացմունքային խառնաշփոթ


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.