Աշխարհն ինձնից խռովել է

Մի տեսակ էսօր “չի լինում, չի բացում, չի պահում”-ների օր է, ու հենց առավոտվանից ես պրիմիտիվ բաներ չեմ կարողանում փոխել: Բլոգում սովորական թվեր եմ գրում, որ դա նորմալ է, ինքը չի պահում, Ֆեյսբուքը արդեն երեք շաբաթ է Մոզիլայով չի բացում, հիմա ինքը  այսօր նաև Քրոմով չի բացում, նկար եմ սարքում, ֆորմատը սխալ է, ինձ ուղարկում են, դատարկ է, օֆիսի ինտերնետը ոչ թե աշխատում է, այլ գոյատևում է, ու այսօր իմ աշխատանքը հենց ինտերնետի հետ է կապված …

ես մի քանի ժամից

զգում եմ տեխնիկան ինձնից խռովել է, բա ինքը տենաս գիտի ես իրնից ինչքան եմ խռովել: Հեչ էլ բացես, չես ուզում աշխատես, մի աշխատի, ես ոչ հավես ունեմ, ոչ էլ ժաանակ, դնեմ խնդրեմ,որ դու աշխատես կամ չնեղանաս ինձնից, պահ, դե կներեք էլի

ПОШЕЛ ВОН

Էտ հլա հեչ, ում զանգում եմ, այսօր չի վերցնում, ում գրում եմ, տաս տարի հետո է պատասխանում, Ֆիլհարմոնիա զանգում եմ, վերցնող չկա, Բրաունի սպարասկման օֆիս, էլի չեն վերցնում, ուֆ այսօր աշխարհն է ինձնից խռովել, հեսա ես էլ եմ խռովում աշխարհից, բոլորից ու տեխնիկայից , գնամ վերմակը քաշեմ գլուխս ու քնեմ…

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.