Ասողին լսող է պետք

Մարտ ամվա գժությունը ինձ համար միշտ սահմանափակվել է անձրևներով, բայց արդեն 2-րդ տարին է, ձյունա գալիս: Այսօր արդեն մարտի 10ն է , ու հիմա մեր քաղաքում ձյուն է գալիս: Ճիշտն ասած, ինձ այնքան չի նյարդայնացնում փողոցում ձյան առկայությունը, ինչքան ես հոգնել եմ տաք հագուստից: Գարնան սկիզբը ինձ համար ձմեռային շորերը ամառայինով փոխարինելու առիթ է:

Ու 3 ամիս անդադար հագածս կուրտկաները, վերարկուները, ես մի տեսակ էլ չեմ կարում հագնեմ, ոնց որ ձմեռվա բեռը հագնեմ ու ման գամ: Ուզում եմ հանեմ ամառային շորիկներս, մայկաներս, թեթև կուրտակներս, այն ինչ թեթևություն է բերում: Բայց ստիպված եմ ամեն առավոտ հագնել տաք շորեր, գլխարկ, շարֆ, ձեռնոցներ, ու ինչքան դեռ սենց? Վերջին մի քանի տարիների ընթացքում ես նկատել եմ, որ յուրաքանչյուր տարի ձմեռը երկարում է մոտ 15 օրով, եթե ենթադրենք, որ նման տենդենցը կշարունակվի նաև հաջորդ տարիների ընացքում, ապա կոպիտ հաշվարկներով 2016 թվականի հունիսը կլինի ձյունառատ ու իրանց գլուխները կհանեն գլոբալ տաքացմամբ զբաղվող գիտնականները ու կասեն, բա որ մենք ասում էինք… դե ասողին լսողա պետք


Both comments and pings are currently closed.

Comments are closed.