Ասք պուպուլդ ուտեմ-ների մասին

Երբ հայ ժողովուրդը սկսեց երեխաներ ունենալ, հենց այդ օրն էլ որոշվեց երեխաներին բաժանել` “պուպուլդ ուտեմ”-ների և “չպուպուլդ չուտեմ”-ների: Դարերն անցնում էին, թագավորական տները փոխարինում էին միմյանց, սակայն այս տարանջատումն ավելի ու ավելի հստակ էր ընդգծվում, հատկապես երբ “պուպուլդ ուտեմ”-ները դառնում էին ժառանգներ, հետո արքաներ ու ղեկավարում երկրներ: Ժամանակները փոխվեցին, գիտությունը զարգացավ, մտածելակերպը փոխվեց, բայց մի բան մեր ազգում մնաց ու մնաց, մեր համար երեխան ոչ թե տղա է կամ աղջիկ , այլ ոչ, ավել ոչ պակաս “պուպուլդ ուտեմ” կամ “չպուպուլդ չուտեմ” է:

Սովետական Հայաստանում, երբ երեխայի սեռը որոշում էին միայն թերթերում տպված հաշվարկների միջոցով, որոնց հավաստիության վրա շատերը կասկածում էին, “չպուպուլդ չուտեմ” երեխաներին ծննդատնից հայրիկները հրաժարվում էին տուն տանել, ու ամեն ինչում մեղադրում էին կնոջը, հետո մի կերպ նեղացած, հոնքերը կիտած ու ամոթին զոռ, իրանց երեխուն տանում էին տուն, տարիներ հետո իրենք իրենց առաջ խոստովանում, որ իրենց “չպուպուլդ չուտեմ”-ին “պուպուլդ ուտեմ”-իից ավելի շատ են սիրում: Այսօր այդ խնդիրը հայ պապաները ավելի հեշտ են լուծում, երեխայի սեռը որոշող սարքերի ի հայտ գալը Հայաստնում ավելացրեց “չպուպուլդ չուտեմ” երեխաների աբորտների քանակը, երբ պապաները իմանում են, որ իրենց երեխան “չպուպուլդ չուտեմ” սեռին է պատկանում, կնոջը մեղադրելով դրանում ուղարկում են աբորտի, ու մի քանի տարի անց Հայաստան աշխարհը լի կլինի “պուպուլդ ուտեմ”-ներով: Ու օ, ինչպիսի երջանկություն, հայ պապաները, պապիկները այդ ժամանակ կլինեն երջանիկ, նրանք կունենան ժառանգներ, ազգանունը շարունակողներ, իրանց նմանակներ ու Հայոց աշխարհումս էլ չեն լինի “չպուպուլդ չուտեմ”-ներ, ովքեր ի վերջո, լույս աշխարհ են բերում և’ “չպուպուլդ չուտեմ”-ների, և’ “պուպուլդ ուտեմ”-ների:

ՀԳ: Մի բաժանեք երեխաներին ըստ սեռի, ի վերջո ձեր կողքին այսօր կան շատերը, ովքեր ի վիճակի չեն երեխա ունենալ, կամ պայքարում են իրենց երեխայի առողջության համար, շնորհակալ եղեք Աստծուն, որ դուք գոնե ունեք առողջ երեխա, անկախ սեռական պատկանելիության:


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.