ԱԽ(Ղ)ՉԻ

Ես պատկանում եմ այն սերնդին, ով մեծացել է` զարմանալով բրազիլական սերիալներում ցուցադրվող այն փաստի վրա, որ նրանք տանը, դրսում, տեղաշորին ու դիվանին, միշտ կոշիկներով էին: Մենք զարմանում էինք մանուկ հասակում, որ նրանք ինչ է, ԴԱՄԱՇՆԻԿ չունեն:

Հիմա հերթը եկել է հայկական սերիալներին ու նոր սերունդի զարմանքներին: Չգիտեմ` նրանք զարմանում են, թե ոչ, բայց ես ԱՊՇՈւՄ եմ, ինչու են սերիալներում կանանց դիմելիս օգտագործում այնպիսի փաղաքշական բառեր, ինչպիսիք են ախ(ղ)չի, լսի  էէէ, ԿՆԻԳ ու տենց մուսի պուսիներ: Արդյոք սա մեր հայկական ընտանքիներում ընդունված նորմա է: Ես բնավ չեմ խրախուսում սիրելի կնոջը  դիմել ձուկիկս կամ կատվիկս բառերավ, բայց եթե դիմել, ապա նորմալ ու մարդավարի: Արդյոք մեր ազգային պատկերը այն է, ինչ մենք տեսնում ենք: Չնայած փողոցում հաճախակի կարելի է լսել հորթի տեսք ընդունած աղջիկների հասցեներին ուղղվող “ախչի” բառերը, բայց արդյոք նման դիմելաձևեր կարելի է օգտագործել նաև ՍԵՐՈՒՆԴ “ԿՐԹՈՂ” ֆիլմերում: Ո՞վ է արդյոք գրում այս սցենարները, միգուցե նրանց ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ պատվի հարց է եղել նման փաղաքշականները, արդյոք մենք չունենք այնպիսի բառեր, ինչպիսիք են Սիրելիս, Հարգելիս կամ արդյոք կինը չունի անուն, սովորական, անձնագրում գրված ու ծնողների կողմից տրված ԱՆՈՒՆ:

Ի վերջո, ոնց կարելի է նման ՉՈԲԱՆԱՎԱՐԻ ձևով խոսել դիմացինի հետ, ինչ է նշանակում ախչի կոֆե դիր, կամ արա գնա ստեղից, ով է մոռացել Ձեզ դաստիարակել, ով է մոռացել Ձեզ տանել մանկապարտեզ ու պահելաձևերի դասեր սովորացնել, թե ում հետ ոնց են խոսում: Ով է մոռացել տանը մեծացող երեխայի մոտ սեփական կնոջը ԱԽՉԻով չդիմել:

Արդյոք նորմալ դաստիակություն ստացած, կրթություն ունեցող անձնավորությունը չգիտի, ում ոնց են դիմում, ում  հետ ոնց են խոսում, որ դեպքերում ինչ բառեր են օգտագործում:

Հանեք Ձեր բառապաշարից ԱԽՉԻ-ն ու ԱՐԱ-ն, այն առաջին հերթին չի գեղեցկացնում հենց ՁԵԶ:

 

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.