Անխնամ Իքսֆակտորցիները

Երեկ նայում էի X-Factor ընտրական փուլը, երբ ասում են, թե ովա դուրս գալու պրոյեկտից: Դուրս են գալիս մասնակիցները, ում վրա այդ օրը չգիտես` ինչու, չեն աշխատում ոճաբանները:

Համերգի օրը նրանք բոլոր շատ լավ տեսք ունեն, դե ինչքան ներումա ամեն մեկին իրա արտաքինը, դա իմ գործը չի, մեկ մեկ նույնիսկ պերեբոր է լինում, երբ այնքան են քսում տղաների շրթունքները, որ շաաաաատ անդուրա երևում: Հիմա հույսները մնումա մասնակիցների վրա, հերթով դուրս են գալիս, ես մոդայից, ֆեյշնից հեռու մարդ, լավ մեկը կոստյումը վրեն մեծ, մեկ երեխու պես մազերը արագի մեջ պոչիկ արած, մեկը հագելա մի լնփոշ վերխ, մյուսը վզին կապելա էն բանդայանման շարֆիկը, որը անցաշ շաբաթ կապել էր աղջիկներից մեկը, ես նայում եմ ու մտածում, լավ ասենք շանթը ձեզ այդ օրը չի տրամադրում դիմահարդար կամ վարսահարդար, լավ խի դուք չունեք 1500 դրամ, գնաք վարսավիրանոց, մազերներդ սիրուն հավաքել տաք, կամ սանրել տաք, կամ մեկին հարցնեք, լավ ինձ ես թմբլո հալիս էս լայնացող վերխը սազումա, թե չէ: Ինչ ուզում եք ասեք, կապ չունի է, ժամանակ, եսիմ ինչ, իրանք բեմի մարդիկ են, ուրեմն բեմին համապատախան պետքա դուրս գան ՄԻՇՏ: Երեկ նրանք ինձ հիշացրեցին մեր ինստիտուտի քննությունների ժամանակ առավոտյան ժամը 7 անց 30-ի մեր տեսքը, որ այնքան անխնա ու գունատ էինք, որ մեզ խղճան:

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.