Աղոթեք զոհերի համար

Օրական հարյուրավոր, եթե ոչ ավել, ավտովթարներ են լինում աշխարհում, մահանում են տասնյակ մարդիկ, բայց երբ այդ ամենը լինում է Հայաստանում, մի տեսակ ավելի ծանր ես տանում, ավելի դժվար է նայել նկարները, կարդալ տուժածների անունները… Շոկի մեջ եմ, ահավոր դեպք է երեկվա վթարը … նոր նայում էի տուժածների անունները, մտաբերում` արդյոք կան ծանոթներ… իսկ ինչ որ մեկը այդ ցուցակում գտել է իր ծանոթին, իր հարազատին ու դա իսկապես ծանր է … ահավոր… աննկարագրելի… Այս դեպքում բառերն ավելորդ են, մեղավորներ փնտրելը`նույնպես, հավանաբար դա նրանց ճակատագիրն էր, դաժան, բայց դե այն է , ինչ կա…

Իսկ մեզ մնում է միայն ցանկանալ առողջություն տուժածներին, աղոթել զոհվածների հոգիների համար ու լինել մաքսիմալ զգույշ, քանի որ մեր ձեռքերում կարող են հայտնվել նաև անծանոթների ճակատագրերը…


Both comments and pings are currently closed.

One Response to “Աղոթեք զոհերի համար”

  1. Karine says:

    menq nuynpes cavaqcum enq bolor zohvacneri harazatnerin tox astvac nranc hoginer@ lusavori))))amen