Բարեհամբույր հայ աղանդավոր վարորդը

Այսօր առավոտյան երթուղայինում վարորդի խոսակցությունից նկատեցի, որ հայ է, բայց ինձ զարմացրեց այն ջերմությունը, այն գրագետ հայերենը, որով նա խոսում էր իր երեխայի հետ: Ճանապարհին մաքրամաքուր ու անթերի արդուկած վերնաշապիկով վարորդը ինձ էլ ավելի զարմացրեց, երբ բոլոր իջնողներին ասում էր “Ձեզ բարի օր”, “շնորհակալություն”, “լավ եղեք” կամ “զգույշ եղեք”, չնայած, որ շատերը անսովոր բարի վերաբերմունքին պատասխանում էին լռությամբ, իսկ մի  կին էլ բողոքեց “Ձեզ բարի օր” արտահայտությունից հետո, որ եթե աշխատավայրում նրան զրկեն գումարային պարգևից, արդյոք այդ վարորդն է տալու նրան գումար)))))

Ճանապարհին ես նկատեցի, որ մեքենայի առաջնամասում Կտակարան է դրած, հարցրեցի Ձերն է, ու ասեցի, որ հայ եմ: Նա ուրախ ասեց, որ այո, հարցրեց, արդյոք ծանոթ եմ Աստվածաշնչին, ու երբ նա ինձ հարցրեց ես հավատում եմ Աստծուն ու գնում եմ արդյոք հավաքույթներին, հասակացա, որ նա որևէ աղանդի է պատկանում: Նա դրա մասին բառ անգամ չասեց, մենակ ասեց, որ մի քանի անգամ ոչ հաճելի տեսարաններ է նկատել Եկեղեցում, որից հետո հրաժարվել է այցելել: Ես էլ նրան ի պատասխան նշեցի, որ հոգևորականը Եկեղեցու աշխատողն է, և ինչպես բոլոր կազմակերպություններում, այնպես էլ Եկեղեցում կան լավ ու վատ աշխատողներ, բայց Աստծուց երես թեքել չի կարելի, ու անհրաժեշտ է այցելել Եկեղեցի: Նա համաձայնեց, սակայն պատասխանեց, որ այն քահանան, ում ինքը խնջույքներից հետո գինովցած վիճակում ճանապարհել է տուն, իրավունք չունի կնքելու իր երեխային կամ նրա մոտ չի գնա մեղքեր քավելու: Այ սրան էլ ոչինչ չկարողացա պատասխանել, հաջողություն մաղթեցի ու իջա…

P.S.: Նշեմ, որ մեր մոտակա քաղաքներում Եհովայի վկաներ և Հիսունականներ աղանդների մեծ մասը հայեր են…

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.