Բարև մեծերի կյանք

Ու արդեն բոլորը մտել են մեծերի կյանք: Հասակակիցներիս մեծամասնությունը ընտանիք է կազմել, երեխաներ ունեն, ու արդեն բոլորից լսում ես` դե տուն երեխա ամուսին, վայ չեմ հասնում, եսիմ երեխու հետ այնքան խառն եմ, վայ դե ամուսնական կյանքը էտա էլի գիտես….

Մի տեսակ հոգով ես դեռ էն երիտասարդա-ուսանողական էտապում եմ, ու չեմ ուզում հրաժեշտ տալ, բայց դե հոգով, իրականում ես էլ եմ մտել էտ մեծերի կյանքը, արդեն որոշ հարցերի ես էլ եմ նման ձևով պատասխանում: Բայց արդեն քեզ չզանգելու համար ընկերուհուցդ չես նեղանում, քանի որ հասկանում ես իրեն, արդեն էլ չես կարողանում, երբ ուզես զանգես ընկերուհիներիդ ու մի քանի ժամ “կախվես” հեռախոսից, երբ ուզես գնաս իրանց հետ ման գալու, արդեն, եթե քեզ իրանք հիշում են ամիսը մի անգամ, դա սովորական է դառնում, արդեն երբ ձեր հանդիպման թեմաները մենակ սկսվում են երեխայից, մեջբերվում ամուսնով ու ավարտվում սկեսուր-սկեսրայրով, էլի նորմալ է, արդեն ամեն ինչ ուրիշ է, մեծավարի…

Մեր կուրսը` 2007 թ. մայիս

 

Արդեն հիմա լավ ես հասկանում, որ ասում են աշակերտական կյանքը անհոգ է, ուսանողականը` անկրկնելի: Այն ժամանակ ընկերությունն ուրիշ էր, թեմաները` նույնպես: Այն ժամանակ հեռախոսիդ դիմանիկներն անգամ կարմրում էին զանգերի քանակից ու տևողությունից, այն ժամանակ մամադ վրադ խոսում էր, որ հա ընկերուհիներիդ հետ ես, իսկ հիմա, եթե ընկերուհիներդ քո համար մի կես ժամ են գտնում ու սկայպով խոսում, ուռաաաաաաաաաաաա, քեզ համար դա տոն է, եթե ընկերուհիդ քեզ նկար է ուղարկում մի քանի ամիսը մի անգամ, արդեն դա քեզ հերիք է, ու եթե ընկերուհիդ ամուսնանալուց հետո դեռ քեզ հետ կապ է պահում, ուրեմն հաստատ ամուսինը լավն է, ու սենց լիքը մեծավարի մտքեր, որոնք հեեեեեեչ մի տեսակ չէի սպասում, բայց դեեե ինձ էլ այցելեցին:

Բարև մեծերի կյանք, 1985-86 թթ ծնվածները եկել են, բացիր դռներդ:


Both comments and pings are currently closed.

4 Responses to “Բարև մեծերի կյանք”

  1. Smile says:

    վաաաայ ինչ սրտովս էր … ես դեռ ընտանիք չունեմ … բայց առընչվել եմ նման հարցերի հետ …

    • arakso says:

      Վիկ դե հլա ազատությունդ վայելի, թե չէ դու էլ ես մտնելու մեր շարքերը

  2. Argam says:

    gites Araks, es kardum ei, mi tesak txur er…bayc sentimental er–@nkerutyun@ u @ntaniq@ irar chxangarox en, petq a uxxaki jisht kazmakerpel, u petq chi erbeq @ntrutyan araj kangnel et erku kategorianeri hamar
    axjikneri mot aveli hajax chi stacvum qan stacvum a(((xndir@ dzer mej a–dzez tvum a te @nkeruhin verjn a, ayninch @nkeruhin piti lini @nkeruhi, sirac mard@ sirac mard, gorcn el gorc, voch tax minchamusnakan kyan@ sax jamanak anckacnel @nkuhineri het (kopit asac urish ban chanel), heto erb arden hangamanqnern en stipum vor et shpman jamanak@ pakasi, tragedi sarqel
    p.s. post@ lavn er:P

    • arakso says:

      համաձայն եմ լրիվ, մարդ պետքա իմանա, որ ամեն ինչից պետք է օգտվել ու իրա տեղին ու ժամանակին, դե որոշ մարդիկ չեն կարողանում, ու իրանց կորցնում ես էլի, դա վատա