Բլինչիկ

Եթե Դուք իմ նման ԲԼԻՆՉԻԿԱՍԵՐ եք, ու արդեն հոգնել եք սունկով և մսով բլինչիկներից, ապա ՁԵզ հաստատ դուր կգա այս բաղադրատոմսը, որը էլ ավելի է ընդգծում բլինչիկի համն ու հոտը:

Բլինչիկները պատրաստելուց հետո, պատրաստում ենք միջուկը: Դրա համար անհրաժեշտ է կաթնաշոռ, թթվասեր և որևէ հատապտղի կոնֆիտյուր, օրինակ, հաղարջ, մալինա կամ ելակ, իսկ եթե պատրաստում եք ամառը, կարող եք թարմ մրգեր օգտագործել:

Կաթնաշոռը անց ենք կացնում բլենդեռի միջոցով, ավելացնում ենք թթվասերը, այնուհետև կոնֆիտյուռը և նորից խառնում: Բլինչիկները փաթաթում ենք  ստացված խառնուրդով ու ուտում: Ի դեպ, կոնֆիտյուրի փոխարեն կարող եք նաև օգտագործել չամիչ, նույնպես շատ համով է:

Բարի ախորժակ

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.