Բլոգային պահելաձևի “կուռաժիտ” քայլեր

Այսօր Հայաստանում ինչն է շատ, իհարկե` ԲԼՈԳԸ: Մենք համարյա թե բոլոր բլոգերներին հետևում ենք սոցցանցերում, բոլոր հնարավոր կայքերում, որտեղ կարելի է տեղադրել նոր գրառման հղումներ: Որոշ դեպքերում մենք դրանք կարդում ենք, որոշ դեպքերում միայն լայքում, մեկ-մեկ նույնիսկ մեկնաբանում:  Սակայն կան բլոգային պահելաձևի որոշ “կուռաժիտ” քայլեր, որոնք ակամայից ստիպում են ի սպառ վերացնել նրանց բլոգերը քո աչքի առջևից: Միգուցե, ես էլ ունեմ շատերի համար անտանելի բլոգային “քայլեր”, կարող եք ազատ արտահայտվել:

 

1. Ինչ է նշանակում, հղումը տեղադրելիս գրել ` “եթե ժամանակ ունեք, կամ եթե ազատ լինեք կարդացեք, կարողա հավանեք”

2. Ամսվա մեջ մի նյութ գրելուց հետո, ինչ կարիք կա այդ նույնը նյութը օրը 1000 անգամ դնել սոցցանցեր

3. Պետք չի, եթե ես Ձեր բլոգում մեկնաբանություն եմ գրում կամ ինչ որ նյութ եմ լայքում, դուք էլ իմ բլոգում անեք

4. Ինչու ՀՀ շատ հայտնի բլոգերներ չեն կարդում միմյանց բլոգերը ու նույն նյութը մի քսան օր տարբերությամբ դնում

5. Եվ ինչ կարիք կա ունենալ բլոգ, եթե այնտեղ գրառում եք անում տարին երկու անգամ` Նոր տարուն, մեկ էլ Եվրատեսիլի ժամանակ:

6. Ու եթե Ֆեյսբուքում բացել եք Ձեր բլոգի էջը, ապա օրը 1000 անգամ մի խնդրեք, որ մարդիկ ԼԱՅՔԵՆ, հավատացեք, եթե հավանեն, առանց Ձեր ասելու կ”լայքեն”:

 

 

 


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

8 Responses to “Բլոգային պահելաձևի “կուռաժիտ” քայլեր”

  1. Տիգրան says:

    աաաաաա էն Եվրատեսիլի պահը թույն ասեցիր:Դ

  2. Arxangelo says:

    Շատ բաների հետ համամիտ եմ, շատ բաների հետ ոչ:

    • դե ՈՉ պահերը ավելի մանրաամսն

      • Arxangelo says:

        դե օրինակ էն, որ պետք չի մի նյութը 1000 անգամ շառ անել սոց ցանցերում, դա համաձայն չեմ, քանի որ նախ շառ կնոպկան ու սոցցանցերի, նամանավանդ միկրոբլոգերի հիմնական ֆունկցիան դայա, իսկ երկրորդ եթե ես 1 տարի առջ պոստ եմ գրել, դա չի նշանակում, որ այդ պոստը գրել եմ կոնկրետ այդ օրվա համար ու դրա համար էլ, անընդհատ շառ անելով հիշեցնում եմ 😉

        • ես նկատի ունեի, որ եթե անցած տարի մի անգամ գրել ես ու վերջ էլ չես գրել, կան շատ մարդիկ, ովքեր մի տարում մի բան են գրում ու հա դա են դնում, ես դրա մասին էի

  3. HiMan says:

    Եվ ինչ կարիք կա ունենալ բլոգ, եթե այնտեղ գրառում եք անում տարին երկու անգամ` Նոր տարուն, մեկ էլ Եվրատեսիլի ժամանակ:
    Ինձ թվաց սա փոխաբերական իմաստով է ասված եթե ես չեմ սխալվում դու ի նկատի ունես ուշ-ուշ գրողներին…. բայց չէ որ հնարավոր է որ մարդը կոնկրետ այդ պահին ասելիք չունի.. ինչ բռնի անորակ պոստ սարգի կամ copy-paste անի?

    • անորակ գրառման մասին չէ պոսքը, բայց եթե մարդ ունի բլոգ, նշանակումա, ինքը հաստատ կգտնի գրելու թեմա, խոսքը ամեն օրվա մասին չէ, բայց կան մարդիկ, ովքեր ունեն բլոգ, բայց գրում են մի քանի ամիսը մեկ անգամ, իմաստը ունենալ նման մի բլոգ

Leave a Reply

You must be logged in to post a comment.