Բոնկ. ոչ միայն գիրք

Անգլերեն լեզվի հետ կապ ունեցող յուրաքանչյուր անձ, եթե չի տեսել, ապա գոնե լսել է Բոնկի մասին: Անգլերենաիմացների համար այն պարզապես գիրք է, կարելի է ասել, Բոնկը բրենդ, է որն ասոցացվում է Իվանովի ու Պետրովի հետ համատեղ անգլերենի պարապունքների հետ: Չգիտես` ինչու, ես միշտ կարծել եմ, որ Բոնկի հեղինակը, հենց ինքը` Н.А. БОНК-ը, տղամարդ է: Սակայն վերջերս նյութ կարդացի, որ Բոնկ Նատալիա Ալեքսանդրովնան ռուս լեզվաբան և ուսուցիչ է:

Նատալիա Բոնկ

 

Նատալիա Կրոլը (Բոնկը նրա ամուսնու ազգանունն է) ծնվել է 1924 թվականին Մոկսվայում: Հայրը գործարանի գլխավոր ինժեներ է եղել, մայրը` վոկալիստ և երաժշտագետ:

Բոնկի առաջին օտար լեզուն, որը նա ուսումնասիրել է, եղել է այդ ժամանակաշրջանում հայտնի գերմաներենը: 17 տարեկանում փողոցում նկատելով Օտար լեզուների ինստիտուտի ցուցափեղկը, դերասանուհի դառնալ ցանկացող Նատալիան որոշում է ընդունվել այդ ինստիտուտ և ուսումնասիրել օտար լեզուներ, որտեղ էլ սկսում է սովորել անգլերեն: 1946 թվականին Նատալիան ավարտում է Մոսկվայի Օտար լեզուների ինստիտուտը և հենց նույն թվականին էլ ամուսնանում Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Անատոլի Բոնկի հետ:

ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարար Անաստաս Միկոյանը, նկատելով, թե ինչքան ցածր մակարդակի անգլերեն գիտեն իր նախարարության աշխատակիցները, հրաման է ստորագրում` իր բոլոր աշխատակիցների` պարտադիր անգլերեն լեզու սովորելու մասին: Հենց այստեղ էլ իր առաջին աշխատանքային փորձն է սկսում Նատալիա Բոնկը:

Բոնկը հեղինակ է բազմաթիվ դասագրքերի, որոնցից ամենահայտնին է Գ.Ա. Կոտիի և Ն.Ա. Լուկյանովայի հետ համատեղ տպագրած Անգլերենի դասավանդման դասագիրքը: Այն առաջին անգամ տպագրվել է 1960 թվականին Ավստրիայում` կոմունիստական Գլոբուս հրատարակչատանը: Գիրքը միանգամից ունենում է մեծ հաջողություն և դեֆիցիտի ի հայտ գալը, ստիպում է հեղինակներին` արդեն միայն Բոնկին ու Լուկյանովային, կատարելով որոշակի ուղղումներ, այն վերահրատարակել 1972 թվականին: Հենց այս` ավելի նոր ու ուղղումներով տարբերակն էլ հետագայում վերահրատարկվել է մի քանի անգամ: Հաճախ Նատալիա Ալեքսնադրովնայի հետ համատեղ գրքեր է թողարկում նրա դուստրը` Իրինա Անատոլեվնա Բոնկը:
Ներկայումս պրոֆեսոր Նատալիա Բոնկը ղեկավարում է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան Գրական ինստիտուտի Օտար լեզուների ամբիոնը:


Both comments and pings are currently closed.

Comments are closed.