Բրաունը մտածում է մեր մասին

Պարզվում է, երբ գնում ենք տեխնիկա ու ընտրում ենք որևէ ֆիրմա, ապա այդ ընկերությունը մեզ ոչ միայն վաճառում է այն, այլ նաև հոգում է մեր տեխնիկայի մասին օգտագործման ժամանակ: Հիմա ամեն ինչ ավելի մանրամասն: Վերջերս ես կորցրել էի մեր տեխնիկաներից մեկի մասերից ու քանի որ մեծ խանութները առանձին չեն ծախում ոչ մի մաս, հույսս դրեցի ինտերնետի վրա: Ի դեպ, ասեմ, այն Բրաուն ֆիրմայինն է: Ինտերնետում ես գտա կազմակերպության պաշտոնական կայքը, որտեղ գտա մեր քաղաքում նրանց պաշտոնական ներկայացուցչության հեռախոսահամարը: Այստեղ ինձ խորհուրդ տվեցին, առանց օֆիս այցելելու պատվիրել, այն ինչ ուզում եմ : Դրա համար այցելու եք Բրաունի կայք, այնտեղ գտնում եք տեխնիկան, նրա մոդելը, և առանձին կան մոդելի բոլոր մասերը իրենց կոդերով:

Պարզապես պետք է զանգել սերվիս կենտրոն և ասել այդ կոդը, որից հետ 3 շաբաթվա ընթացքում այն պետք է բերվի Մոկսվայից: Բայց ինձ ավելի զարմացրեց այն, որ եթե Մոսկվայում այն չլինի, ապա 3 ամսվա ընթացքում իրենք անպայման այն կբերեն Գերմանիայից: Գիտեք, եթե ես պատվիրեի բավականին թանկ տեխնիկա, կամ ինչ որ շատ կարևոր բան, չէի զարմանա, բայց պատվիրածս ընդամենը 1500 դրամանոց մաս էր, ու այն հատուկ իմ համար, այս դեպքում Բրաուն ապրանքանիշ նախընտրողի համար, պետք է բերվեր Գերմանիայից: Իսկապես հաճելի էր: Երկու շաբաթ անց, այն արդեն բերվեց, զանգեցին, որ կարող եք ստանալ:

P.S.: Միգուցե, այս հնարավորությունը շուտվանից կար, բայց ես նոր եմ իմանում, ու եթե Ձեր տան տեխնիկայի որևէ մի մաս կորել է կամ ջարդվել է Դուք էլ կարող եք օգտվել:

 


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.