Այսօր համացանցում հայտնվում են նկարներ, որտեղ պատկերված է Հաղարծին Եկեղեցու տարածքում գտնվող հայտնի ընկուզենին… ԱՅՐՎԱԾ, նկարները ցնցում են ոչ միայն ինձ, որպես Դիլիջանցու, այլ նաև բոլոր նրանց, ովքեր գոնե մի անգամ այդ հսկայական ծառի փչակի մոտ կանգնել ու նկարվել են: Հարց է առաջանում` ով և ինչու, ում էր խանգարում Դիլիջանի, Հաղարծնի, Հայաստանի պատմության մի մաս [...]
Archive for the ‘Me’ Category
20 խորհուրդ հղիներին
March 13th, 2013
Արաքս Արմեն Ամենագլխավորը` Հղին Հիվանդ չէ: Սուտ է այն միֆը, թե հղին պետք է ուտի երկու հոգու համար, հղի կինը ուտում է ինքը իր համար, վիտամիններ, կալցիումը, յոդը ընդունում է միայն իր համար, իսկ բալիկը մայրիկի օրգանիզմից վերցնում է այն ամենը, ինչ իրեն անհրաժեշտ է: Մի սպասեք, որ եթե Դուք հղի եք, ապա հնդկական ֆիլմերի նման Ձեր [...]
Ասք պուպուլդ ուտեմ-ների մասին
February 26th, 2013
Արաքս Արմեն Երբ հայ ժողովուրդը սկսեց երեխաներ ունենալ, հենց այդ օրն էլ որոշվեց երեխաներին բաժանել` “պուպուլդ ուտեմ”-ների և “չպուպուլդ չուտեմ”-ների: Դարերն անցնում էին, թագավորական տները փոխարինում էին միմյանց, սակայն այս տարանջատումն ավելի ու ավելի հստակ էր ընդգծվում, հատկապես երբ “պուպուլդ ուտեմ”-ները դառնում էին ժառանգներ, հետո արքաներ ու ղեկավարում երկրներ: Ժամանակները փոխվեցին, գիտությունը զարգացավ, մտածելակերպը փոխվեց, բայց մի [...]
Երկու կարմիր գծիկներ
December 24th, 2012
Արաքս Արմեն Կան մեր կյանքում օրեր, որոնք դու հիշում ես ամենայն մանրամասնությամբ, րոպե առ րոպե: Ինձ համար այդ օրերից մեկը դեկտեմբերի 24ն է: Օր, որ դարձավ մի քանի տարվա երազանքի իրականացման օր: Մի քանի օր զգում էի, որ օրգանիզմումս մի բան այն չի, բայց քանի որ շատ անգամ էի ինձ խաբել ու հետո կոտրվել, այս անգամ որոշեցի [...]
10 փաստ Դիլիջանյան 2002 թվականի Վերջին Զանգից
May 25th, 2012
Արաքս Արմեն 1. Նկարվում էինք 36 կադր ունեցող ֆոտոպլյոնկաներով, դյուռասել բատարեյկաներ օգտագաործելով 2. Քաղաքի բոլոր դպրոցների Վերջին զանգերը ցուցադրվում էին Դիլիջանի ՌՏՎ հեռուստաընկերությամբ 3. Բոլոր շրջանավարտները իրանց մազերը սարքում էին քաղաքում հայտնի 3 վարսավիրների մոտ՝ ԱԼվարդ, Արման, Քրիստ 4. Ծաղիկները պատվիրում էինք նախօրոք, քանի որ այդ օրը քաղաքում անգամ մեխակ չէիր կարա առնես 5. Հագուստները գնում [...]
Իմ դիլիջանյան մանկությունը
March 25th, 2012
Արաքս Արմեն Ես ծնվել և մեծացել եմ, անհամեստ չթվա, բայց Հայաստանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում՝ Դիլիջանում: Քաղաքիս աննկարագրելի գեղեցկությունը ես ավելի շատ գնահատեցի, երբ տեղափոխվեցի Երևան ու սկսեցի լսել մարդկանց գովքը իմ ծննդավայրի մասին, հետո էլ ավելի մեծացա ու էլ ավելի զգացի, որ այն չքնաղ է: Ես մեծացել եմ Դիլիջան քաղաքի այն հատվածում, որը ժամանակին եղել է որսատեղի, [...]
Որտեղ է վերջանում հետաքրքրության սահմանը
March 21st, 2012
Արաքս Արմեն Մենք բոլորս հետաքրքրասեր ենք, սիրում ենք զրուցել, հարց ու փորձ անել, շատերի մոտ դա ավելի ցայտուն է դրսևորվում ուրիշի կյանքի նկատմամբ: Բայց արդյոք մենք գիտենք ժամանակին կանգ առնել մեր հետաքրքրասիրության առջև ու հասկանալ, որ ամեն ինչ իր չափն ունի: Առահասարակ, անգամ ամենամոտ մարդը կարիք ունի լռելու, հատկապես երբ դա վշտին է վերաբերում, իսկ շատերին թվում [...]
իմ ընկերներն այսօր ընտանիքիս ընկերներն են
March 1st, 2012
Արաքս Արմեն Առհասարակ լավ ընկեր ունենալը մեծ ձեռք բերում է: Ու դու դա զգում ես ոչ թե մեկ գործով, այլ տարիների ընթացքում: Հիմա իմ ընկերները այն մարդիկ են, ում ես գիտեմ երկար տարիներ, ովքեր իմ կողքին են դպրոցից, ինստիտուտից, ու այնքան ջուր է հոսել, որ եթե մենք այսօր միասին ենք, նշանակում է ամեն ինչ իր տեղում է: [...]
Սերը այն է, որ ամենահիմար երգի տակ անգամ ձեր տանգոն չքնաղ է
February 4th, 2012
Արաքս Արմեն Ընկերուհիներիցս մեկը շատ ուժեղ սիրահարված էր ու մի օր ինձ ասեց` Ար գիտես ես իրան ինչքան եմ սիրում, որ ինքը դասախոսություն է գրում, այ իրա գրածն եմ անգամ սիրում: Այն ժամանակ ես դա չհասկացա, ես երևի նման զգացողություններ չէի ապրել, դրա համար էլ ինձ համար դա ֆանտաստիկայի ժանրից էր: Անցան տարիներ, մի օր ամուսինս իրա [...]
Ես Հայկոյի ֆանատն էի
February 2nd, 2012
Արաքս Արմեն Սկսենք դպրոցից: Դե ոնց կարելի էր դիլիջանյան իմ խենթ ու սիրահար հոգին չդառնար Հայկոյի ֆանը, երբ նրա ռոմանսները սիրտս տակն ու վրա էին անում: Դա այն տարիքն է, որ մեծանում ես Պուշկինի Օնեգին կարդալով, որ Սևակի ու Տերյանի ժողովածուները ամեն գիշեր կարդում ես, որ հուշատետրերի մեջ եսիմ ինչ հարցերին շատ լուրջ ես մոտենում: Ու հենց [...]


Posted in
Tags:
