1991 թվականի սեպտեմբերի 21-ին, ինչպես և իմ կյանքի մինչև այդ ունեցած 6 սեպտեմբերի 21-երը, յուրօրինակ տոնական էր: Այդ օրը մայրիկիս ծննդյան 42 ամյակն էր: Նեղ ընտանեկան միջոցառմանը պատրաստվում էին բոլորը, բացի ինձնից: 6-ամյա, այն էլ տան փոքր քույրիկից օգնություն սպասելն անիմաստ էր: Ես ավելի շատ ուշադրություն գրավողի կարգավիճակում էի: Սակայն մայրիկիս ծննդյան ու իմ տան [...]
Archive for the ‘1990th’ Category
90-ականների “կորած” ԱՍՏՂերը
September 5th, 2011
Արաքս Արմեն 1990-ականներին, երբ Հայ էստրադան նոր էր ձևավորվում, հաճախ կարելի էր լսել այսօր արդեն էկրաններից “կորած” ԱՍՏՂերի անուններ: Նրանք հիմնականում ներկայացնում էին կամ Երգի Պետական թատրոնը, կամ էլ Արձագանք ստուդիան: Նրանց երգերը վաղուց արդեն չեն հնչում, նրանց կասսետները այդպես էլ դիսկեր չդարձան, սակայն հիշողություններ թողեցին: Այսօր այդ երգերը բարի ժպիտ են առաջացնում, բայց ժամանակին դրանք կամ [...]
ԹԵԼՈՎ ԽԱՂ
July 29th, 2011
Արաքս Արմեն Փոքր ժամանակ այս խաղը շատ-շատ էի սիրում, մի տեսակ համ տրամաբանական էր, համ մի տեսակ շատ լավը: Հիմա էլ որ փորձում եմ, ստացվում է: Հիշում եմ, խաղալիս միշտ նենց էինք անում, որ էն բարդ պահին, երբ այլևս անելիք չունես, հենց դու չհասնես: Խաղի համար հատուկ թել էինք ընտրում, որ և մատերը չցավեին, և հարմար լիներ [...]
Մարտին Յորգանց
June 24th, 2011
Արաքս Արմեն Այսօր Մարտին Յորգանցի ծննդյան օրն է, ու կեցցե Ֆեյսբուքը, որ կարող ենք հետևել մեր մանկության սիրելի երգիչներից մեկի ներկայիս գործունեությանը: Հաստատ իմ հասակակցիները ինձ նման անգիր գիտեն նրա երգերը, որոնք 1990 ականներին հնչում էին հեռուստատեսությամբ ու հենց փոքրուց հայրենասիրություն դաստիարակում մեր մեջ: Պետք է խոստովանել, որ նման բարի ու իսկապես մանկական երգեր այսօր չկան, կամ [...]
90-ականների սերիալները
June 20th, 2011
Արաքս Արմեն Այո, նորից 90-ականներ, նորից հին ու բարի հիշողություններ, այս անգամ կփորձեմ վերհիշել մութ ու ցուրտ տարիներին յուրաքանչյուրիս տուն մտած ու հոգեհարազատ դարձած բրազիլական սերիալներն ու օրեր շարունակ մեզ էկրաններից ժպտացող հերոսներին: Առաջին սերիալը, որ ես հիշում եմ, Տրոպիկանկայի գաղտնիքը (Секрет тропиканки) ֆիլմն է, որի հերոսները` Ռութ ու Ռաքել քույրիկներն էին, անկեղծ բովանդակությունը չեմ հիշում, բայց [...]
90 ականների համը
June 6th, 2011
Արաքս Արմեն Երեկ խանութում գնել եմ Воздушный рис, որն ինձ տեղափոխեց մանկություն, 90 ականները, հիշեցի Կոզինախ կոչվող անուշեղենը, որը հենց այս բրնձից էր բաղկացած, ուղղանկյուն էր ու հաստ: Այն արժեր 25 դրամ ու ես ամեն օր սպասում էի պապաս գործից գա, ինձ փող տա, որ առնեմ, ուտեմ, շաաաաաատ համով էր: 90 ականներին խանութներում չկար ամեն ինչ, դրա [...]
ԱԼՖ
May 27th, 2011
Արաքս Արմեն Դպրոցական տարիներիս մի հատ սերիալ էին ցույց տալիս մանկական, որը ես նենց մեծ հաճույքով էի նայում: Հաստատ իմ հասակակիցներից շատերը կհիշեն ԱԼՖԻն` Վերջերս բոլոր սերիաները գտել եմ ու նայում եմ, հիշում եմ, ոնց էի հաճույքով նայում այլմոլորակային այդ տարօրինակ կենդանու մասին ֆիլմը: Ի դեպ, Երևանում նաև կարելի էր գտնել ԱԼՖ փափուկ խաղալիքներ: Մի քանի նկար [...]
Մեր մանկության Հնդկականները
May 10th, 2011
Արաքս Արմեն Իմ մանկության տարիները հիշվում են նաև Հնդկական կինոների բումով, երբ մենք հիացած նայում էինք հեքիաթների նման Դիսկոյի Պարողը, Զիտան ու գիտան, Պարիր, պարիրը ու երազում, որ մեր իրականությունում էլ բարին հաղթի չարին: Հիմա ուզում եմ հիշեմ դրանցից մի քանիսը, որոնք իսկապես նայել եմ մեծ հաճույքով, ու կապ չունի, որ հլա չխփած ընկնում էին, որ համբուրվելուց [...]
90-ականների հիթերը
March 12th, 2011
Արաքս Արմեն 90 ականների սերունդ Ձեզ եմ ներկայացնում մի քանի հիթեր, որոնք մենք լսել ենք դպրոցում, անգիր գիտեինք բառերը ու բոլորը սիրահարվում ու հիասթափվում էին հենց այս երգերի տակ, ու մենք այս երգերը լսում էին կասսետներով: Ու կասսետները լսում էինք մագնիտոֆոնով կամ հայտնի музыкальный центр-ներով` Վայելեք` Демо Солнышко в руках Тату Скажи зачем… Пол Часа Диана Гурцкая-Ты [...]


Posted in
Tags:
