Այսօր Չիպսի ծնունդն է

Այսօր Չիպսի ծնունդն է:

1853 թվականի օգոստոսի 24 ԱՄՆ Նյու-Յորք նահանգի Սարատոգա Սփրինգս քաղաքի Moon’s Lake Lodge հյուրանոցի ռեստորանի շեֆ խոհարար Ջորջ Կրամը առաջին անգամ պատրաստեց կարտոֆիլի ՉԻՊՍ: Հաճախորդներից մեկը հրաժարվում է ուտել կարտոֆիլի ջարիտը, քանի որ կարտոֆիլը շատ հաստ է կտրտված լինում, ուստի Կրամը որոշում է կտրտել կարտոֆիլը թղթի նման բարակ ու այդպես ջարիտ անել: Հաճախորդը հիացած է մնում այդ ուտեստի համից: Շուտով Saratoga Chips դառնում են ռեստորանի այցեքարտերից մեկը:  1860 թվականին Կրամը բացում է սեփական ռեստորան, որտեղ բոլոր սեղաններին միշտ դրված էր կարտոֆիլի չիպս:

Իսկ ահա 1890 թվականին Կլիվլենդ քաղաքում վաճառող Ուիլյան Տեպպենդենը սկսում է չիպս վաճառել իր փոքրի մեքենայից: 1926 թվականին Լոռա Սկադերը առաջարկում է չիպսը վաճառել հատուկ թղթից պատրաստված տուփերով: 1950-ականների վերջին չիպսը դառնում է ԱՄՆ հեռուստաընկերություններով ամենաշատ գովազդվող ապրանքը: 1970 թվականին ԱՄՆ-ում տարեկան վաճառվում էր 1 միլիարդ դոլարի չիպս: Այսօր միայն ԱՄՆ-ում տարեկան վաճառվում է 6 միլիարդ դոլարի չիպս:

Այժմ կարելի է հանդիպել նաև չիպսեր գազարից, բանանաից, խնձորից:

P.S.: Ես չիպս չեմ ուտում, քանի որ այն այնքան էլ առողջարար չէ առողջության համար:
0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.