Չնայած

Չնայած այս Սուրբ Վալենտինյան օրվա առավոտս սկսվեց այն լուրով, որ մեր օֆիսի բոլոր աշխատողներով աշխատելու ենք կես դրույք, ու այսօր ահավոր ցուրտա, -10, բայց շատ ցուրտ է, մի տեսակ ես ուրախ եմ: Երեկ երեկոյան, երբ ես շատ հոգնած համակարգչի հետ շփվելուց, կայացրել էի որոշում կրճատել իմ` համակարգչի հետ շփան ժամանակը, չէի էլ մտածում, որ ամեն ինչ այսպես արագ կլինի: Նախ առավոտից երեկո աշխատել համակարգչի հետ այդքան էլ լավ չի մեր առողջության համար, համ էլ ես մի տեսակ շատեմ հոգնում: Ինֆորմացիայի հոսքը այսօր բավականին շատ է, ու երբ օրվա ընթացքում հասցնում ես կարդալ հազարավոր նախադասություններ, երբեմն ոչ պետքական, օրվա վերջում արդեն հասկանում ես, որ ժամանակակից ուղեղդ անգամ այդ ինֆորմացիայի հոսքից եռում է: Տարիներ առաջ, երբ ես սովորում էի, աշխատում էի 2 տեղ, գրում է դիպլոմային աշխատանք, այսքան չէի հոգնում: Դե նենց էլ չի, որ բուհում մենք ինֆորմացիա չէինք ստանում, քանի որ ամեն մի բուհ այն ժամանակ մի ֆեյսբուք էր, որտեղ բոլոր շփումներն ու պրոֆայլները բաց էին ու իրական: Մի տեսակ Ռուսաստանում շատ եմ հոգնում: Ու ասեմ, որ ռուսաստանյան այդ հոգնածությունը շատերն են զգում: Ուստի ես որոշել եմ կրճատել իմ օնլայն ժամանակը և զբաղվել ուրիշ ավելի լավ բաներով, օրինակ` գիրք լսելով կամ համով բաներ սարքելով: Կեցցե կեսդրույք աշխատանքը: Ուռաաաաաաաաաաաա


Both comments and pings are currently closed.

Comments are closed.