Մարդկային դաժանություն

Մարդկային դաժանությունը իր սահմաններից այնքան հեռու է գնացել, որ աբսուրդի հասնող երևություների մասին նորությունները դարձել են սովորական, բայց ահավոր:

Միշտ մտածել եմ, ինչ է զգում մարդը, մարդ սպանելիս, ինչ է զգում մայրը երեխային ծեծելիս, ինչ է զգում երեխան, կենդանուն ծեծելիս: Որ տարիքում է դաժանությունը մտնում նորմալ մարդու մեջ, թե արդյոք դա գեներով է ժառանգվում…

Ինչ ուզում եք ասեք, ես չեմ կարողանում հասկանալ, ոնց կարելի է դիմացինին ծեծել, սպանել, ձեռք առնել, դաժանորեն բռնաբարել, հատկապես երեխաների, սա իմ ուղեղում չի տեղավորվում: Ով է մեղավոր նման մարդկանց գոյության համար, դա դաստիարակության արդյունք է, թե ձեռքբերովի երևույթ, ոնց կարելի է սպանել, պատկերացնելն անգամ անտանելի է:

Ես կյանքումս մի անգամ եմ մարդ ծեծել, այն էլ մեր դասարանի Արսենին 3-րդ դասարանում, ինչի համար չեմ հիշում, բայց փաստը մնում է փաստ, որ ինձ բաժանելա մեծ քույրիկս, թե չէ խեղճ Արսենից բան չէր մնա, չգիտեմ թե խի էի ես տենց դաժան: Միշտ մտածում եմ, որ փողոցում ընկերներին ծեծող երեխաներին հավանաբար տանը կամ ծեծում են կամ էլ վիրավորում: Բայց ինձ տանը չեն ծեծել, չգիտեմ, թե ինչ չարություն էր մեջս…

Երկրորդ դեպքը, որը ես չեմ էլ ուզում հիշեմ, դա մի քանի տարի առաջ ձուկ մաքրելս էր, իսկ ձուկը համարյա թե կենդանի էր, ես ինձ արարքիս համար երբեք չեմ ների, ահավոր ազդել է վրաս, անգամ լացել եմ, ու մի քանի օր ես չէի կարողանում անգամ հետ գամ այդ դեպքից, ահավոր ընկճվել էի արարքիս համար, դա իմ կողմից շատ դաժան էր, ահավոր դաժան:

Սրանք իմ երկու դաժանություններ են, բայց դե նման բաներ երևի թե բոլորի կյանքում է լինում կամ էլ չի լինում…

Երեկ Ռուսաստանում դատավարություն էր գնում ծնողների հանդեպ, ովքեր սպանել էին իրանց երեխային, պարզապես տանջելով նրան: Նման մի դեպք տարիներ առաջ նաև Դիլիջանի մեր շենքում էր եղել, երբ ծնողները իրենց երեխային փայտե վառարանի վրա այսպես ասած եփել էին…

Սա մարդկային դաժանության ու աննորմալության գագաթնակետն է, մտածում ես լավ ախր ո՞նց են մարդիկ հոգեբանորեն հասնում դրան, ո՞նց եմ մարդիկ հոգեբանորեն գալիս նրան, որ բռնեն դիմացի երեխային բռնաբարեն, ո՞նց են դանակը հանում ու սկում կենդանի, քո հետ խոսացող մարդու սպանում ու մասերի բաժանում, լավ ո՞նց կարող է երիտասարդի խելքին հասնել, որ բռնի տատիկին բռնաբարի…

Ո՞նց կարելի է սեփական երեխային նենց ծեծել, որ ուշքը գնա, ոնց կարելի է սեփական հղի կնոջը ծեծել, ոնց են մարդիկ հետո կարողանում էտ ամեն ինը իրանց հիշողության մեջ պահելով ապրում..

Ես էն միակ ձուկը, որին սպանել եմ, կյանքում չեմ մոռանա..

Ինձ համար մարդկային դաժանությունը անհասկանալի է, ափսոս նա այլևս սահմաներ չի ճանաչում:

Մի եղեք դաժան, հանեք Ձեր մեջից այդ…

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.