91 ամյա նացիստ Դեմյանյուկին դատապարտեցին

Այսօր Գերմանական դատարանը վերջնականապես որոշում ընդունեց սովետական ծագում ունեցող, ԱՄՆ նախկին քաղաքացի Ջոն (Իվան) Դեմյանյուկի դատական գործով: Դեմյանյուկը մեղադրվում է Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական ճամբարներում կատարված մասսայական մարդասպանությունների մեջ: Նրան դատել են ԱՄՆ, Իսրայելում, և այսօր Մյունխենում վերջնականապես որոշեցին նրան դատապարտել 5 տարվա ազատազրկման, բայց քանի որ նա 91 տարեկան է և չի կարող խուսափել կամ փախչել վճռից նրան ազատ են արձակել:

Այսօր ես նայում էի, թե ինչպես էին Եվրոպայում դատում այդ տարիքի պապիկին: Ճիշտն ասած, մտածեցի, որ սխալ է նրան մեղադրել այդ տարիքում, ու դժվար նա 20 տարեկան հասակում պատերազմի տարիներին սեփական կամքով սպանած լիներ կամ հրամայած լիներ, որ սպանեին մոտ 20 հազար գերինի: Բայց քանի որ մենք` հայերս, Ցեղասպանություն տեսած ազգ ենք, քաջ գիտակցում եմ, որ եթե հայերը ունենային հնարավություն դատել Ցեղասպանության մասնակից որևէ թուրքի, ապա ոչ մեկ չէր նայի տարիքին: Սա երևի այն դեպքերից է, երբ մարդկանց ցույց է տրվում, որ ոչ մեկ չի կարող փախչել արդարադատությունից, բայց դե…. Ես գիտակցում եմ, որ նրա կողմից սպանվածների բարեկամները այժմ այս ձևով գոնե ուզում են հանգստություն ստանալ, բայց մյուս կողմից էլ նրա տարիքը առաջացնում է խղճանք: Ինչև, դատարանը արդեն որոշում է կայացրել, բայց դե կան լիքը “բայց”-եր զուտ մարդկային առումով, որոնք այդպես էլ կմնանյ ԲԱՅՑ …


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.