Դեղձով շոկոլադե թխվածք

Երեկ շատ համով պիրոգ եմ պատրաստել ու իհարկե պետք է կիսվեմ Ձեզ հետ բաղադրատոմսով: Քանի որ հիմա դեղձի շրջանն է, ու ես շատ եմ սիրում շոկոլադ, ես իրար հետ համատեղել եմ ու ստացել շատ համով թխվածք: Գնացինք`

  • Ալյուր  (200 գր շաքարային խմորի մեջ, 120 գր  շոկոլադե խմորի մեջ) — 320 գր
  • Կարագ (100 գր + 100 գր ) — 200 գր
  • Ջուր (եռացված, բայց ոչ եռման, տաք) — 3 ճաշի գդալ

  • Շաքար  (5 ճաշի գդալ+2 ճաշի գդալ) —  7 ճաշի գդալ
  • Ձու (2 հատ +1 հատ) — 3 հատ
  • Սոդա-0.5 թեյի գդալ
  • Վանիլին — 1 փոքր փաթեթ
  • Շոկոլադ — 100 գր
  • Դեղձ ( թարմ կամ կոնսերվացված) — 2-3 հատ (1բանկա)
  • Շաքարի փոշի— 1-2 ճաշի գդալ

Խառնել 200 գր ալյուրը, 100 գր կարագը, 2 ձուն, 2 ճաշի գդալ շաքարավազը, 3 ճաշի գդալ ջուրը և մի պտղունց աղը: Ստացված խանուրդը կես ժամով դնել սառնարան:

Վառարանին թասի մեջ դնել եռման ջուր ու գոլորշու վրա հալեցնել 100  գր շոկոլադը, 100 գր կարագը և 5 ճաշ գդալ շաքարավազը: Մի փոքր սառեցնելուց հետո, խառնուրդին ավելացնել 1 ձու, 120 գր ալյուր, վանիլին` 1 փաթեթ, սոդա` 0.5 թեյի գդալ:

Սառնարանից հանել շաքարային խմորը, բացել հենց թավայի մեջ, որի մեջ թխելու եք, այն բացել նաև թավայի պատերով: Այնուհետև ավելացնել շոկոլադե խմորը:

Ավելացնել դեղձի շերտերը: Թխել 40-45 րոպե 180 աստիճան տաքությամբ:


Մատուցելից թխվածքին ցանել շաքարե փոշի:

Պատրաստման ժամանակը` 40-45 րոպե

Բարի ախորժակ

 


Both comments and pings are currently closed.

Comments are closed.