Դիետա: Օր առաջին

Յուրաքանչյուր կին, աղջիկ, երբեմն նաև տղամարդ, օրերից մի օր կագնում է հայելու առջև ու ոչ մեծ հաճույքով հայտարարում` չաղացել եմ, նիհարել է պետք: Ես երբեք չեմ կարծել, որ այս խնդիրը կունենամ, քանի որ 53 կգ ավել երբեք չեմ եղել, մինչև ամուսնանալս… Գիտնականները միաբերան պնդում են, որ կանայք ամուսնանալուց հետո չաղանում են, ինչը կարծում եմ բնական է և կենսաբանորեն, և հոգեբանորեն: Գիտնականների ասած այդ կանանց ցուցակում հայտնվեցի նաև ես, երբ շոկի մեջ ընկա կշեռքի վրա տեսնելով 60 թիվը: Ու այդ օրվանից սկսած ես ուսումնասիրեցի ՃԻՇՏ նիհարելու մեթոդները: Այդ ժամանակ ես համատեղեցի Ֆիտնեսն ու ժամը վեցից հետո չուտելը, ինչպես նաև հրաժարվեցի քաղցրից, ժարիտ արածից, յուղայինից ու հացեղեն-մակարոնեղենից: Մի քանի կիլոգրամն արդեն անցյալ էին, երբ մի ամսով գնացի Հայաստան, ահա այնտեղ ես նորից հասա իմ 53 կգ-ին` մեկ ամսում նիհարելով 2-3 կգ, հավանաբար օդից է: Երբ վերադարձա Հայաստանից, իմ սեղանին հայտնվեցին լիքը համով բուլկիներ, պեչենիներ, իմ պատրաստած թխվածքները ու նորից ես որոշեցի ՆԻՀԱՐԵԼ: Այդ ժամանակ ես դիմեցի ՃԻՇՏ նիհարելու մեթոդներից ևս մեկին` ըստ կալորիաների: Գրանցվեցի  http://www.dietaonline.ru/ կայքում, որի միջոցով սկսեցի հաշվել օրական օգտագործածս կալորիաները, ու արդյունքում մի քանի կիլոգրամ հեռացան ինձնից: Հիմա իմ քաշը տատանվում է 55,8-56,4 սահմանում, ու դա ինձ դուր չի գալիս: Ես երազում եմ իմ 53 մասին, ու իմ կարմիր շալվարի մասին, որը արդեն երրորդ ամառն է սպասում է ինձ վերևի դարակում:

Նիհարելու ամենադժվար պահը այն սկսելն է ու տրամադրվելը: Հոգեբանական խնդիրը մեծ դեր ունի: Ինչպես նաև կա այն պրոբլեմը, երբ դու նիհարում ես, իսկ տանը բոլորը ուտում են համով-համով քեզ ՉԻ ԿԱՐԵԼԻներից: Իսկ երբ դու մենակ ես, կարաս գնես այն ինչ քեզ կարելի է, ու սկսես նիհարել:

Քանի որ այսօրվանից ես մի քանի օր լինելու եմ մենակ, որոշեցի այս պահը բաց չթողնել:

Դիետա: Օր առաջին:

Օր առաջին: 56 կգ

Օր առաջին: 56 կգ

Աչքին տեսանելի  բոլոր տեղերից հավաքել ու պահել եմ կոնֆետները ու պեչենիները:

Սառնարանում կա միայն 1 տոկոսանից կեֆիր, նույն կեֆիրից սարքած կաթնաշոռ, պոմիդոր, վարունգ,կանաչի, խնձոր, նարինջ, բանան, կաբաչկի, կոմպոտ ու կոմպոտի հատիկ:

Առավոտյան ես նախաճաշին սարքել եմ վարունգ-պոմիդորով սալաթ, կեֆիրով ու կանաչիով, առանց աղի ու հացի կերել`

Ավելի ուշ եփած կարտոֆիլ կանաչիով ու առանց աղի ու կարագի, կամ ձեթի, ինչպես նաև եփած միս:

Ժամը վեցի սահմաններում հոնի կոմպոտի հատիկ`

Իսկ ավելի ուշ ես կընթրեմ խնձոր ուտելով կամ էլ կաթնաշոռ:

Նախ մրգերը ու բանջարեղենը պարունակում են լիքը վիտամին, մնացածը տալիս է միսը, ինչպես նաև կաթնայինը: Սոված մնալը սխալ է, պետք է ուտել, քիչ քիչ ու շուտ շուտ, ինչպես նաև ջուր խմել:Ու սեփական արդյունքով ոգևորվելու համար մի մոռացեք օրական կշռվել:

Հուսով եմ շուտով կունենամ Լավ արդյունք, Գաստրիտս գլուխ չի հանի` ինձնից նեղացած: Վաղը կկիսվեմ իմ ՕՆԼԱՅՆ նիհարելու արդյունքների և սննդակարգի մասին:


Both comments and pings are currently closed.

Comments are closed.