Դիլիջանի Խանջյանը անմխիթար վիճակում

Դիլիջանի ամենագեղեցիկ վայրերից մեկը Խանջյան համալիրն է կամ դիլիջանցիների լեզվով ասած Խանջյանը: Խորհրդային տարիներին այս համալիրը եղել է պաշտոնյաների հանգստավայրը, ասում են նաև, որ հենց Աղասի Խանջյանը համալիրի գլխավոր շենքում է անկացրել իր վերջին հանգիստը: Տարիներ առաջ զբոսաշրջիկներին հաճախ հրավիրում էինք ու ցուցադրում համալիրի հրաշալի շենքերից մեկը ներսից ու դրսից, շենքը իր ներքին գեղեցկությամբ հմայքի էր արժանանում:

Երկրաշարժը և տարիներ շարունակ անմխիթար վիճակում գտնվելը իր գործն արել է, այն արդեն վտանգավոր է նույնիսկ կողքից նայելու համար:

Ի դեպ, շենքի փայտե դռները պատրաստել է իմ տատիկիս հայրիկը`

Միգուցե այդ պատճառով եմ նաև սրտացավ մոտենում այս խնդրին:

Լուրեր են պտտվում, որ համալիրը պատկանում է հայ գործարարներից մեկին, բայց քանի որ այդ լուրերը պտտվում են ոչ մեկ տարի, ես զարմանում եմ, միգուցե և զայրանում, արդյոք դժվար է նորից ոտքի կանգնացնել համալիրը: Տուրիզմի տեսանկյունից այն հրաշալի տարբերակ է, նախ գտնվում է համարյա թե քաղաքի կենտրոնում, հեռու է շենքերից և մարդաշատ փողոցներից, աննկարագրելի գեղեցիկ բնության մի մասն է կազմում և բավականին մեծ տարածք է, որտեղ կան մի քանի շենքեր, հանգստյան առանձին տնակներ, ճաշարան, նույնիսկ լողավան: Համալիրի տարածքում է գտնվում նաև հանրահայտ Թագավոր ծառը:

Ինչո՞ւ մեր կառավարությունը չի մտահոգվում այս համալիրի ճակատագրով: Բնական է, որ շենքը այլևս վերականգնել չի լինի, սակայն կարծում եմ, որ ցանկության դեպքում կարելի է նոր ու արդիական համալիր ստեղծել, որտեղ իրենց հանգիստը կարող են անցկացնել զբոսաշրջիկներն ու դիլիջանասերները:

Ի դեպ Խանջյանի տարածքում նկարահանվել են բազմաթիվ վիդեոհոլովակներ, այդ թվում Սիրուշոյի Շորորան: Եկեք վերհիշենք դրանցից մի քանիսը`


Both comments and pings are currently closed.

Comments are closed.