Դիտածս վերջին 5 ֆիլմերը

Ացնենք իմ դիտած վերջին 5 ֆիլմերին:

Элвин и бурундуки 3: Տոներին ինձ մեկ անգամ հաջողվեց հայտնվել կինոթատրոնում, որտեղ դիտեցի  ավելի շատ երեխաների համար նախատեսված այս ֆիլմը: Ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ յուրաքանչյուր նախագծի առաջին ծնունդը լինում է ամենահաջողվածը:

Դա կարելի է ասել նաև բուրունդուկների մասին: Ինչևէ, բարի էներգիա ստանալու համար կարող եք դիտել այս ֆիլմը: 10 բալային համակարգով 7: Օնլայն լավ որակով ես այն դեռ չկարողացա գտնել, բայց եթե չեք համբերում և ցանկանում եք նայել, ապա կարող եք այն դիտել այստեղ` http://is.gd/muVqQ7 :

Пережить Рождество: Էլ ինչ տոներ, առանց սուրբծննդյան ֆիլմերի: Բեն Աֆֆլեկի մասնակցությամբ միակ ֆիլմը է, որը ես հավանում եմ: Հումորային, ռոմանտիկ և բարի ֆիլմերի շարքին պատկանող այս ֆիլմը մի երիտասարդի մասին է, ով Սուրբ ծննդյան նախօրեին հասկանում է, որ ոչ մեկ չունի և տոները ստիպված պետք է դիմավորի մենակ:

Սակայն նա օդանավակայանում գտնում է իր հոգեբանին , ով խորհուրդ է տալիս գնալ նրան այնտեղ, որտեղ նա միշտ եղել  երջանիկ: Թե ինչ է դուրս գալիս այս ամենից, դիտեք ինքներդ: 10 բալային համակարգով 8+: Ֆիլմը օնլայն` http://is.gd/1gou7t:

Привет семье! Շարունակենք սուրբծննդյան թեման: Այս ֆիլմը մեծ ընտանքի մասին է, ովքեր տոներին հյուրընկալում են իրենց որդիներից մեկի` ամեն ինչում իդեալական ընկերուհուն (Սառա Ջեսսիկա Փարկերի դերակատարմամբ): Ավելի ուշ այստեղ որպես օգնություն հայտնվում է նրա քույրիկը:

Թե ով ում է սիրահարվում և ինչպես է նշում տոները այս մեծ ընտանիքը, կարող եք իմանալ, դիտելով ֆիլմը: 10 բալային համակարգով 8+: Ֆիլմը օնլայն` http://is.gd/A83jgU:

Փեսացուն կրկեսից: Երեկ ես վերջապես դիտեցի հայկական արտադրության այս ֆիլմը: Չեմ կիսում կարծիքները այն մասին, որ ֆիլմը զիջում է “Պահանջվում է միլիոնատեր” ֆիլմին: Շարմ ընկերության արտադրության այս ֆիլմը ինձ պարգևեց բազում դրական էմոցիաներ:  Չեմ բացառում, որ այն ևս մեկ անգամ կդիտեմ:

Եթե կան մարդիկ, ովքեր դեռ չեն հասցրել նայել այս ֆիլմը, դիտեք դրական էներգիա ստանալու համար: 10 բալային համակարգով 8+: Ֆիլմը օնլայն`  http://is.gd/A83jgU:

Жизнь как она есть: Երեկ ընկերներիցս մեկի խորհրդով դիտեցի այս ֆիլմը: Ես կարիք ունեի բարի ու դրական ֆիլմի, որտեղ չկան ուռուցքով հիվանդ մարդիկ կամ սրտի հիվանդությամբ տառապող գլխավոր հերոսուհի:

Այս ֆիլմը ինձ գրավեց նաև նրա համար, որ ֆիլմում նկարահանվել է իմ սիրելի դերասանուհիներից մեկը` Քեթրին Խեյգլը: Ֆիլմը երկու` իրարից զզվող կնոջ ու տղամարդու մասին է, ովքեր ժառանգություն են ստանում մեկամյա Սոֆիային: Թե ինչպես է փոխվում նրանց կյանքը ծնողներ դառնալուց հետո, դիտեք ինքներդ: Ֆիլմը օնլայն` http://is.gd/mqjo9J:


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

4 Responses to “Դիտածս վերջին 5 ֆիլմերը”

  1. Mishel says:

    Վերջերս մտածում էի Ֆեսացուն կրկեսից ֆիլմի մասին արժե՞ դիտել թե ոչ: Կարծես թե համոզեցիք:)

  2. Մի ֆիլմի մասին չեմ կարող չխոսել: “Փեսացուն կկեսից” – իմ կարծիքով ամենաչհաջողված “ապրանքն է” ֆիլմարտադրության մեջ:

    • իսկ իմ կարծիքով ինքը թեթև ժանրի մեջ լավ ֆիլմ է, դե բնական է այն խորիմաստ հոգեբանական թրիլլեր չի, բայց դե հումորային, դրական լիցքեր հաղորդող նորմալ ֆիլմ է:

Leave a Reply

You must be logged in to post a comment.