Դժբախտությունը ազգ չի ճանաչում:

Մի հատ նայեք էս փոքրի աղջկան, ու կապ ունի, որ ինքը ազգությամբ թուրք է, մի հատ նայեք փլված շենքերին, փլատակներից հանվող դիակներին ու վիրավորներին, ինչ կապ ունի հայ է , թուրք է: Ոնց կարելի է մարդկայiն դժբախտության պահերին հիշել, որ Թուրքիայի Վան չէ, օկուպացված Վան է, ոնց կարելի է հազարավոր մարդկային զոհերով ժողովրդին ասել, էլի ենք ցանկանում ցնցումներ: Դա նույն է, ոնց քեզ վատություն արած հարևանիդ երեխան մահանա, գնաս ասես, Աստված տա մյուսն էլ մահան, ոնց կարելի է նման մտքեր գրել, ինչքան դաժան պետք է լինի մարդը, որ նման ցանկություններ ունենա…

Ինչու օկուպացված տարածքների մասին չեք հիշում, երբ Անթալիաներում քամուն եք տալիս Հայաստանում աշխատած գումարը: Ինչու չեք հիշում Եղեռնը, երբ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ գնացող երիտասարդը ՍԵՄՈՒՉԿԱ ՉՌԹԵԼՈՎ ու ԾԻԾԱՂԵԼՈՎ Է երթի գնում: Ինչու չեք հիշում Եղեռնի մասին, երբ ինքներդ Ձեր երեխաների համար գնում Ստամբուլից շորեր եք բերում հագցնում:

Ամոթ է, Ժողովուրդ, դժբախտությունը ազգ չի ճանաչում:

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

2 Responses to “Դժբախտությունը ազգ չի ճանաչում:”

  1. Arxangelo says:

    Արաքս ջան լիովին համամիտ եմ քեզ հետ: Ես ամբողջ կյանքս իմ ամբողջ էությամբ անկախ ինձանից ատում եմ թուրք ազգին, երևի թե դա իմ արյան մեջ է: Բայց էս պահին ես իրոք ցավում եմ, որովհետև սա մարդկային ողբերգություն է, որը ազգ չի ճանաչում, և կարող է պատահել յուրաքանչյուր ազգի հետ, ինչպես պատահեց նաև մեզ հետ 88-ին:

    • Արամ, որ մեր դժբախտության ժամանակ ադրբեջանը գնացքներ էր ուղարկել ` Поздравляю լավ էին արե, բա մեզ սազականա իրանց նման վարվել, ահավոր է , մարդիկ նենց բաներ են գրում

Leave a Reply

You must be logged in to post a comment.