Դու արդեն մեծացել ես

 

Երբ օգոստոսի 31-ին դու տանը նստած չես մտածում, թե որ տետրը որ առարկայինն է լինելու, ուրեմն դու արդեն մեծացել ես

Երբ օգոստոսի 31-ին դու չես լվանում, արդուկում նոր շորերդ, ուրեմն դու արդեն մեծացել ես

Երբ օգոստոսի 31-ին դու չես հագնում նոր կոշիկներդ, տանը ման գալիս, ուրեմն դու արդեն մեծացել ես

Երբ օգոստոսի 31-ին դու չես սպասում, որ վաղը կտեսնես դասարանցիներիդ կամ կուրսեցիներիդ, ուրեմն դու արդեն մեծացել ես

Երբ օգոստոսի 31-ին դու քո նոր պայուսակի մեջ մի քանի տետր չես դնում, ուրեն դու արդեն մեծացել ես

Երբ օգոստոսի 31-ին դու մազերդ չես ֆենում մի նոր ու հատուկ ձևով, ուրեմն դու արդեն մեծացել ես

Երբ օգոստոսի 31-ին դու չես գնում վարդեր սիրելի դասղեկի համար, ուրեմն դու արդեն մեծացել ես

Երբ սեպտեմբերի 1-ին թրթռացող սիրտդ չի բաբախում նենց արագմ որ դու առավոտյան ժամը 7-ին արդեն արթուն լինես, ուրեմն դու արդեն մեծացել ես

Երբ սեպտեմբերի 1-ին դու ոչ դպրոց ես գնում, ոչ էլ ինստիստուտ, այլ աշխատանքի, ուրեմն դու արդեն մեծացել ես

Երբ սեպտեմբերի 1-ի աղմուկն ու աղաղակը բարի նախանձ է առաջացնում մոտդ, ուրեմն ԻՍԿԱՊԵՍ դու արդեն ոչ դպրոցական ես, ոչ ուսանող

Ափսոս…

 


Both comments and pings are currently closed.

Comments are closed.