Էկոնոմս 10 տարեկան է

Էկոնոմս արդեն 10 տարեկան է:

Բոլոր նրանք, ովքեր չեն սովորել ԺՈՂ-ում (ՀՊՏՀ), ասեմ, ինչի մասին է խոսքը, “Էկոնոմ plus” Տնտեսագիտական Համալսարանի Ուսանողական խորհրդի պաշտոնական թերթն է, որտեղ ես աշխատել եմ ուսանողական 5 տարիներիս ընթացքում և եղել եմ մի տարի գլխավոր խմբագիր: Հավատացեք, դա մեծ պատասխանատվություն է և մի ամբողջ լավ հիշողությունների պաշար:

Էկոնոմի 2006 թվականի խմբագրակազմը

Այսօր նշվում է արդեն թերթի 10 ամյակը, ես վերջին անգամ 5 ամյակի միջոցառումներին եմ եղել, շատ մեծ հաճույքով աշխատել եմ թերթի հետ: Այսօր այդ ամենից ինձ մնացել են լավ ընկերներ, լավ հիշողություններ ու իմ մամուլյոնոկները(այս բառի հեղինակային իրավունքները պատկանում են Ռոզա Գալստյանին, մի օր զանգեց ինձ, ասեց, Արաքս, օրինակ տիգրի երեխեքին ասում են տիգրյոնոկ, խի չենք մենք մամուլի երեխեքին ասում մամուլյոնոկ): Հիմա իմ մամուլյոնոկները ինձ համար վեր են թերթից, նրանք իմ մոտ, շաաատ մոտ ու հարազատ մարդիկ են: Ես ձեզ շատ եմ սիրում:

Գալստյանի ասած մամուլյոնոկներով

Մամուլյոնոկներ 2

Մամա մամուլյոնոկ ու իրա հրաշքը

Ցանկանում եմ թեկուզ հեռվից, թեկուզ բլոգի միջոցով շնորհավորել Էկոնոմի ծննդյան կապակցությամբ բոլոր այն մարդկանց, ովքեր  մի տողով, մի բառով, մի գործով կապ ունեն կամ ունեցել են թերթի հետ: Նրա խմբագրակազմին ու բոլոր նրանց, ովքեր կանգնած են թեթրի կողքին, ՈՒԽ նախագահ Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ, ցանկանում եմ միայն մտքի թռիչք, լավ ու սուր քննարկվող հոդվածներ, հավատացեք, Ձեր ձեռքերում սովորական թերթ չէ, այն ճղել են ու քննադատել, այն խմբագրել են ու ստուգել, ինձ գերազանցիկությունից են քցել, բայց մեկա հաշված օրերում այն սպառվել է ու եղել է միշտ ՍՊԱՍՎԱԾ:

Ես ու Ասատրյանց Սարգիսը 5-ամյակին

Ասատրյանցը ու Էկոնոմի երրորդ խմբագիր Ռոզա Գալստյանը 10-ամյակին

Կեցցե Էկոնոմը, թող այն հրատարակվի տասնյակ տարիներ:

P.S.: Ի դեպ Էկոնոմի մոտ 40 համար կտրել անցել են Հայաստան-Ռուսաստան ճանապարհը ու հիմա ինձ հետ են:

P.S.: Էկոնոմը ինձ տվել է ամենակարևորը` հրաշալի մարդկանց իմ կյանքում, ում ես իրանց շատ եմ սիրում, հարգում ու ուրախ եմ, որ իրանք կան:

 


Both comments and pings are currently closed.

2 Responses to “Էկոնոմս 10 տարեկան է”

  1. Saris says:

    shat shat shat lavn es shat urish vonc em karotuym