երգ եմ լսում

Բայց ինչ լավ է չէ դպրոցական լինելը: Նոր քրոջս աղջկա հետ էի խոսում, ասում եմ արձակուրդ ես, ասում է` հա, ասում եմ բա ինչ ես անում, ասումա երգ եմ լսում: Ուրեմն դու էնքան անհոգ ես, էնքան անելու բան չունես, որ կարաս ոչ մի բան չանես, մենակ երգ լսես: Հավեսա չէ՞

մենակ երգ լսողս

Նոր ուզեցի հիշեմ, վերջին անգամ երբ եմ ես մենակ երգ լսել, չկարողացա, երբ մեծանում ես, այնքան բան ունես անելու, որ էլ չես կարողանում ժամանակ հատկացնել միայն երգ լսելուն, բա կողքից էտ երգի հնչյունների տակ չաշխատես, տուն մաքրես, աման լվանաս, խանութ գնաս, մտածես ու տենց լիքը բաներ:

Մի տեսակ ես էլ ուզեցի մենակ երգ լսեմ, հա ու էլ ոչ մի բան չանեմ: Շաբաթ կիրակի մի հատ ՄԵՆԱԿԵՐԳԵՄԼՍՈՒՄ երեկո եմ կազմակերպելու իմ համար:

 


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.