երջանիկ ես ավելի, քան երբևէ

Երբ դու ծնվում ես, հավանաբար, դու երջանիկ ես լինում, սակայն չես էլ հիշում այդ պահերը: Առաջին անգամ, դու զգում ես, որ քո համար ամենաերջանիկն օրն է, երբ գնում ես դպրոց, իսկ երբ դպրոցում ստանում ես առաջին ՀԻՆԳԸ, հասկանում ես, որ այդ պահին, դու երջանիկ ես, քան երբևէ, անցնում են տարիներ,  դպրոցական առաջին հաջողակ քնություններից հետո հասկանում ես, որ դու երջանիկ ես, քան մինչ այդ էիր, առաջին անգամ սիրահարվում ես, հասկանում ես, որ երջանիկ ես, քան երբեք, դպրոցն ավարտելուն պես, բոլոր զգացողություններից բացի, քեզ զգում եմ արդեն մեծ ու հասկանում ես, որ երջանիկ ես, ամենաերջանիկը, ավարտական քնություններ, ու դու բուհում ես, դու ուսանող ես, ու այո, դու երջանիկ ես, ամենաերջանիկը…

Հետո առաջին աշխատանքն ես գտնում, ավելի հասուն ես, ու հասկանում ես, որ դու երջանիկ ես, երբեք այդքան երջանիկ չես եղել, առաջին աշխատավարձ, գիտկացում ես, որ հասել ես  արդեն ինքնուրույն գումար վաստակելուն, երջանկության գագաթնակետ, հետո ամուսնանում ես, գլուխդ պտտվում է սիրուց, ու դու ավելի, քան երբևէ երջանիկ ես, երեխա ունենալու լուրը քեզ ստիպում է հասկալան, որ այն երջանկությունը, որ զգացել ես մինչ այդ, երբեք չի հասնի նրան, որ զգում ես այդ պահին, ու ահա փոքրիկդ քո կողքին է, գոռում ես՝ ես երջանիկ եմ, ամենաերջանիկը, հետո նրա առաջին քայլերը, նրա առաջին բառերը, նրա բոլոր մանկական հաջողությունները գրանցելիս դու հասկանում ես, որ անցյալում այդքան երջանիկ չէիր, դու հիմա երջանիկ ես, ամենա ամենաերջանիկը, հետո նա գնում է դպրոց, ու քո երջանկության աստիճանին առջև դու կանգնում ես նորից, սակայն այս անգամ կրկնապատկելով այն, ինչ նախկինում զգացել ես, ի վերջո դու հիմա ավելի երջանիկ ես, քան երբևէ:


Both comments and pings are currently closed.

Comments are closed.