Երջանկություն

Մենք մեր իսկ ձեռքերում, մեր սրտերում ու մեր մտքում ենք պահում սեփական երջանկությունը կերտելու հնարավորությունը: Ու հարցը նրանում չէ, որ դու կարդում ես մի շարք խելացի գրքեր, ու հարցը նրանում չէ, որ դու գիտես, ինչպես լինել երջանիկ, այլ նրանում, որ դու ուզում ես լինել ԵՐՋԱՆԻԿ: ՀԵնց այդ պահից, քո ցանկության առաջացման պահից դու ԵՐՋԱՄԻԿ ես արդեն:

Շատերը փնտրում են` “ինչ է երջանկությունը” կամ “ինչպես լինել երջանիկ” հարցերի պատասխանները, իսկ այդ հարցերը մաթեմատիկական խնդիրներ չեն, ու չունեն կոնկրետ պատասխան, դրանք անհատական առաջադրանքներ են ու դրանց լուծումները հենց քո ձեռքերում են: “Ուզում ես լինել երջանիկ, եղիր” ես այս արտահայտություն միշտ կրկնում եմ:

ինքը լացել էր, որ իրա հետ նկարվեմ

Ու մի մոռացիր, որ երջանկությունը հավերժ չէ, այն մեկ մի պահ է, մեկ մի քանի ժամ, այն մեկ մի ամբողջ գիշեր է, կամ մեկ հումորի վերջին նախադասության նման կարճ, այ մեկ սիրելի սուրճի վայելումն է, մեկ մայրիկիդ հետ անցկացրած մի ամբողջ օր: Ու այդ կարճ ու երկար երջանկության պահերը հենց դու ես կերտում, հենց դու ես դրանց հեղինակը, հենց դու ես: Ու հավատա, եթե փնտրես հենց հիմա, հենց այս պահին քո երջանկությունը, այն կգտնես, ու այո, հենց քո կողքին, հենց քո սիրելի սուրճի բույրից դու կերջանկականաս, կերջանկանանաս սիրելիիդ հաղորդագրություն ևս մեկ անգամ կարդալով, ապա շրջվիր, ու գրկիր ծնողներիդ, տես` դու գտար երջանկությունդ, ապա համբուրի երեխայիդ ու շնչիր երջանկության բույրը, նստիր մեքենայիդ ղեկին, զգա` դու երջանիկ ես, պարզապես առանց մտքերի քայլիր քո սիրելի փողոցով ու ժպտա` դու երջանիկ ես, բացիր ֆոտոներն ու նայիր դրանք, այո, դու երջանիկ ես, գնիր քո սիրելի պաղպաղակն ու առաջին իսկ վայրկյանից նրա համը կասի քեզ` դու երջանիկ ես, բացիր քո ֆեյբուքյան էջը, կարդա մի հիմարիկ, բայց զավեշտալի դեպք, ու հասկացիր, որ դու երջանիկ ես, զանգիր ընկերուհուդ, լսի մտերիմիդ ձայնն ու հասկացիր` դու երջանիկ ես, երեկոյան սիրելիիդ համար ընթրիք պատրաստիր ու մի ամբողջ երեկո զգա` դու երջանիկ ես, օգնիր տատիկին փողոց անցնել ու զգա` դու երջանիկ ես, գնիր այն ինչ ուզում ես, ու զգա` դու երջանիկ ես, նայիր դուրս, այնտեղ արև է, ջերմություն, ու դու երջանիկ ես, շնչիր օդն ու զգա` դու շնչում ես երջանկություն, ուրեմն ժպտա, ժպտա առաջին հերթին ինքդ քեզ , հետո աշխարհին, հետո քո իսկ սեփական ձեռքերով կերտած Երջանկությանը ժպտա, այն այնքան մոտ է…


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

2 Responses to “Երջանկություն”

  1. Smile says:

    վաաաաաաաաաաայ ինչչչ լավն էէէր Արաքս
    Ժպտոոոում եեեմ , երջանկություւււնն դու այնքան մոտ էսս :)

Leave a Reply

You must be logged in to post a comment.