Երթուղային 11 խորամանկությունները

Եթե Դու առավոտյան կանգնած ես կանգառում, իսկ երթուղայիններն ու ավտոբուսները անցնում են կողքովդ, ինչպես Շանթի վազող տողը, ապա Դու ճիշտ էջ ես բացել:

  1. Կանգնիր կանգառի այն հատվածում, հենց փողոցին մոտ, որտեղ ավելի հաճախ են կանգնում երթուղայինները
  2. Նույն երթուղայիններից օգտվողների մոտ ստեղծիր այն տպավորությունը, որ դու ընդհնարապես ուրիշ տեղ ես գնում ու հենց երթուղայինի մոտենալուն պես, արագ արագ մոտեցի ու նստի
  3. Աշխատիր դուռը չբացել, այլ կանգնիր հենց բացվելու հատվածին մոտ
  4. Եթե մի ամբողջ հերթ է ձևավորվել ավտոբուսի մոտ, ապա ամենաառաջ մղվող ուղևորի կողքից ճմկտիր  հերթի ամենաջղայն մարդու ձեռքը, ու մինչև կռիվ մռիվ, Դու արդեն կնստես ազատ նստարանին
  5. Եթե զգում ես, որ չես հասցնի  կրունկների վրա վազել, ապա հանիր կոշիկներդ, քշտիր շալվարդ ու դեպի առաջ
  6. Նայիր ուշադիր, հիպնոզացնող հայացքով մոտեցող երթուղայինին ու մտքում կրկնիր` արի, արի, արի, նենց որ դուռդ հենց մոտս լինի
  7. Երթուղայինի հերթում կանգնիր երիտասարդ տղայի կողքին, իսկ եթե Դու երիտասարդ տղա ես, մի հավատա, քեզ աչք են դրել միայն տեղ զիջելու համար
  8. Եթե զգում ես, որ մոտեցող երթուղայինը տեղ չլինելու համար չի կանգնելու, ապա ընդունիր թրջված, գործից ուշացած ու շեֆի ջղայն դեմքից նյարդայնացած, բայց բարի հուրի փերիի տեսք ու այ տենց ուշադիր նայի վարորդին
  9. Եթե զգում ես, որ երթուղայինում միակ ազատ տեղը 36 համարի աջ ոտի համար նախատեսված կանգնելու տեղն է, նստիր ու ուշադիր նայի ամենաբարի ուղևորի աչքերի մեջ ու հատակին, աչքերին ու հատակին, ու տենց մինչև մի կես կտոր տեղ տան, նստես
  10. Եթե ոչ մեկ տեղ չի տալիս, կամ ինքդ հումորով ասա` մի կես սանտիմետր տեղ կտաք, թե չէ ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին, կամ էլ տվեք Ձեր պայուսակը մեկին ու ասեք, որ խնդրեմ իմ կյանքի բոլոր դաժանությունները տեսած ընկերոջս չեք բռնի մի քանի կանգառ
  11. Իսկ եթե բարեհաջող նստել ես, ու ամեն ինչ լավ է, մեկ էլ հոոոոոոոոոպ երթուղային է նստում մեկը, ում դեմքին էն հիպնոզ ժպիտից է, ապա ժպտա, ցույց տուր, որ դու սակայն գրողը տանի հասկացել ես, ինչ է նա ուզում, բայց դու այնքան բարի ես, որ թողնում ես քեզ խաբի:

Բարի երթ ՁԵԶ:

 

 


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.