Ես ճակատագրին հավատում եմ

Կյանքում լինում են բաներ, որոնց մասին մենք հիշում ենք միայն  այն ժամանակ, երբ դրանք իրանց առաքելությունը կատարում են: Դիլիջանի ավտոկայանի շենքերից մեկի վրա մի հատ մեծ ցուցանակ կար, միգուցե կա, վրան գրած էին մի քանի քաղաքների անուններ, որտեղ կարելի էր գնալ ավտոբուսով ու այդ շենքում ծախում էին տոմսեր: Քանի որ ես օրական մի քանի անգամ անցնում էի այդ մասով, միշտ այդ քաղաքներից կարդում էի մենակ Մինվոդի բառն ու միշտ մտքում կրկնում էի  Մինվոդի: Ու միշտ մտածում էի Մինվոդին ինչա, ուրա, ոնցա:

Ժողինստիտուտի ռեկտորի սենյակում սեղանին կար, միգուցե կա, դրված մի հատ կաշվե պոդստավկա(հայերեն ասյ բառը չգիտեմ), ու վրան գրած էր Գեդեոն Ռիխտեր: Ու քանի որ ես հաճախ էի գնում ռեկտոր Կիրակոսյանի, այնուհետև և Սուվարյանի մոտ հարցազրույցների, միշտ նայում էի ու մտածում տեսնես ովա? Մտածում էի, երևի տնտեսագետա, ու ամոթա էլի հարցնես: Մի անգամ եկա տուն, տատիկիցս հարցրերի, ասեցի տատ գիտես էտ ովա, ասեց չէ, հանրագիտարանում նայի, նայեցի, չկար, մոռացա անցավ գնաց:

 

Ու տարիներ անց, երբ ես հանդիպեցի իմ ամուսնուն, ինքը աշխատում է Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերությունում, ու ես առաջին անգամ Ռուսաստանում ոտք եմ դրել Մինվոդի քաղաքում: Ես ճակատագրին հավատում եմ:


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

2 Responses to “Ես ճակատագրին հավատում եմ”

  1. Argam says:

    wow, tuyn er, ham patmutyun@, ham el gracd dzev@, mianshanak jakatagir ka!

Leave a Reply

You must be logged in to post a comment.