Ես Եվուլի ֆանատն եմ

Ես ահավոր երեխայասեր մարդ եմ, ու իմ համար բոլոր երեխաները կամ էլ ոչ բոլոր, համով ու ուտելու մռութներ են: Նկատել եմ, որ տարեց տարի ծնվող երեխաները ավելի սիրուն, ավելի համով ու ավելի հրաշք են լինում: Բայց հիմա ես ուզում եմ Ձեզ ծանոթացնել բոլոր երեխաների մեջ ինձ համար սիրելի, իմ տրամադրությունը բարձրացնող, ինձ ուրախացնող Եվուլի հետ:

Եվուլը իմ կուրսընկերոջ Մուշեղի աղջիկն է, ես իրականում իրան երբեք չեմ տեսել, բայց ինքը էն բալիկներից է, ում նկարներն անգամ տեսնելիս, դու զգում ես, որ չես կարա իրան չսիրես:

Որ տխուր եմ լինում կամ անտրամ, մտնում եմ իրա նկարները, որոնք անգիր գիտեմ, նորից նայում եմ, ուրախանում: Ուրախանում եմ անգամ, երբ Անետը, Եվուլի մաման, նոր նկարներա քցում, ոնց որ տոն լինի ինձ համար:

Ի դեպ, մեր օֆիսում Եվուլին բոլորը գիտեն, քանր որ բոլորին ծանոթացրել եմ, քույրիկներիս , մամայիս իրա նկարներից ուղարկում եմ, ամուսինս արդեն իրան անունով գիտի, Եվուլ ու վերջ: Այ տենց իմ մոտ սեր է ծնվել Եվուլի նկատմամբ:

ու իրա մաման իրան նենցա հագցնում, որ էլ ավելի է ուշքս գնում Եվուլի համար

 

տնարար աղջիկա

մի հատ զգացեք, իրա աչքերի գեղեցկությունը

P.S. Անկեղծ ասած, որ Մուշեղը գալիս էր ու բոլորի դասերին քնում էր, ով կպատկերացներ, որ տարիներ անց այ սենց Եվուլ կունենա հաաաա


Both comments and pings are currently closed.

Comments are closed.