Ես Հայկոյի ֆանատն էի

Սկսենք դպրոցից: Դե ոնց կարելի էր դիլիջանյան իմ խենթ ու սիրահար հոգին չդառնար Հայկոյի ֆանը, երբ նրա ռոմանսները սիրտս տակն ու վրա էին անում: Դա այն տարիքն է, որ մեծանում ես Պուշկինի Օնեգին կարդալով, որ Սևակի ու Տերյանի ժողովածուները ամեն գիշեր կարդում ես, որ հուշատետրերի մեջ եսիմ ինչ հարցերին շատ լուրջ ես մոտենում: Ու հենց էտ տարիքում մեր հեռուստացույցից իմ հոգին ներխուժեցին Հայկոյի ռոմանսները: Լավ եմ հիշում, նրա այդ կասսետը ես ունեի, երգերի բառերը անգիր արած երգում էի, ինձ զգում կլիպի աղջկա պես, պարային բեմադրումներ անում մեր մեծ սենյակի գորգի վրա:

Կյանքի խաչվող ուղիներում երգը իմ սիրելի երգերից է Հայկոյի կատարմամբ:

Ու տենց գործը հասավ ինստիտուտ: 2002 թվականի նոյեմբերին մեր թերթի մեկ ամյակին Հայկոն երգելուց հետո հենց բեմից իջավ, ես իմ Կոնիկա լենտով աշխատող ֆոտոապարատով կտրեցի նրան ճամփան ու նկարվեցի հետը: Հետո տենց նկարը պահում էի , ուրախ ուրախ: Երկրորդ կուրսում էի, Հայկոն իր երևանյան առաջին մենահամերգը պետք է տար, ես էլ ինչքան ծանոթ ունեի, խառնելի տոմսի համար, բայց չարաբաստիկ ջրծաղիկը Հայկոյի համերգի տոմսից շուտ եկավ ինձ հյուր ու ես տենց էլ չգնացի իրա համերգին: Հետո արդեն մեծացա այնքան, որ մենակ լսում էի իրա երգերը ու վերջ, էլ տենց էլ չուզեցի համերգի գնամ:

Ու տենց կամաց կամաց Հայկոն ֆանատությունից անցավ ԼԱՎ երգչի հորիզոնական, դե էտ տարիքում էլ ինչ ֆանատ, էլ ինչ սրտաճմլիկություններ: Հիմա իրա երգերը լսում եմ մեծ հաճույքով, ուրախանում եմ, որ տենց սիրուն կին ունի, ու տենց հրաշք բալիկ:

Հիմա առաջարկում եմ դիտել Հայկոյի նոր տեսահոլոկավը`

P.S.: Ու հիմա, որ դպրոցականները ֆեյսբուքի իրենք պատերը ողողում են որևէ մի ֆուտբոլիստի կամ երգչի նկարներով, ուրախանում եմ, որ մեծանան, հաստատ ժպիտով կհիշեն դա:


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

2 Responses to “Ես Հայկոյի ֆանատն էի”

  1. Anna says:

    Ես նույնպես հաճույքով լսում եմ Հայկոյի երգերը, նրանք մի տեսակ տարբերվում են իրենց մեղեդայնությամ:))

Leave a Reply

You must be logged in to post a comment.