ես սիրում եմ քեզ

Ես սիրում եմ քեզ

իմ սրտի տակ օր օրի մեծացած ու ինձ մայր դարձրած իմ բալիկ, ես սիրեցի այն պահը, երբ առաջին անգամ դու կողքս էիր, ես սիրեցի այն պահը, երբ քեզ բերեցին ինձ մոտ, իսկ ես չգիտեի անգամ քեզ ոնց գրկեմ, սիրում եմ այն պահը, որ մի ամբողջ օր նայում էի քեզ ու ամեն անգամ համոզվում, որ դու ամենալավն ես, սիրում էի այն պահը, որ օր օրի մի նոր բան էիր անում, սիրում էի այն րոպեները, երբ հայրդ պատուհանի այն կողմը հպարտ նայում էր քեզ, սիրեցի այն պահը, երբ բոլորով արդեն տան էինք, իսկ տանը տոն էր մեզ համար, քո առաջին օրը տանը սիրեցի, քո առաջին ժպիտը սիրեցի, իսկ հիմա սիրում եմ այդ նույն ժպիտը, որը կարողանում ես նվիրել ինձ բաց աչքերով, սիրում եմ քո հոտը, քո ջերմությունը, երբ ուտում ես, ու ես զգում եմ անգամ սրտիդ աշխատանքը, սիրում եմ քո փոքրիկ աչքերը, քո դեմքի տարբեր արտահայտությունները, սիրում եմ ժամերով նայել քեզ, սիրում եմ քնել քո ձեռքը բռնած, սիրում եմ անգամ ժամերով չքնելս, սիրում եմ արդուկել քո շորերը ու դասավորել դրանք դարակում, սիրում եմ երբ դու անգամ քո փոքրիկ ուժով ինձ ճանկռոտում ես կամ մազերս քաշում, սիրում եմ քո զգուշությունը լողանալիս, սիրում եմ այն գիտելիքներս, որ հասկանում եմ քո ամեն մի լացի իմաստը, սիրում եմ երբ դու իմ մամայի ձեռքերի մեջ գտնում ես քո հանգստությունը, սիրում եմ, երբ դու քո պապայի գրկում քնում ես, սիրում եմ անգամ այն պահը, որ քո սիրելի օրորոցայինի մի քանի տող ես այդպես էլ ճիշտ չեմ երգում, սիրում եմ քո նոր հագուստները, քո նվերները, սիրում եմ այն պահը, որ միշտ հաղթահարում եմ վախս ու կտրում եմ քո եղունգները, սիրում եմ այն պահը, որ գնում եմ մանկական պոլիկլինիկա մեծի փոխարեն, որ դուրս եմ գալիս ամեն օր քեզ հետ ման գալու, որ տանջվելով հարկից հարկ իջացնում եմ քո կալյասկան ու քեզ դնում մեջը, սիրում եմ առավոտյան քսել քեզ կրեմներ, սիրում եմ քեզ գրկել, սիրում եմ քեզ վախենալով համբուրելս, սիրում եմ քո ամեն մի թաշկինակն անգամ, սիրում եմ քո՝ ինձ հետ խոսալը, սիրում եմ քեզ ու ինձ քո կողքին, քեզ մայր ու միշտ քեզ սիրելս եմ սիրում:


Both comments and pings are currently closed.

Comments are closed.