Ես տեսել եմ երջանկությունը

Մենք միշտ խաբում ենք ինքներս մեզ, թե զգացմունքները անտեսանելի են, դրանք պարզապես զգալ է պետք, իսկ ով ասեց, որ մենք դրանք չենք կարող տեսնել:

Ես տեսել եմ երջանկությունը, այն նման էր ժպիտի, նա նրա դեմքին էր, գեղեցիկ էր, բարի, դրական, ես տեսել եմ հպարտությունը, այն նրա առկայժող աչքերի մեջ էր, ես տեսել եմ բարությունը, այն նրա կարեկցող ձեռքերի մեջ էր,  ես տեսել եմ հիացմունքը, այն նրա ճակատին էր, երբ մի պահ բոլորը կնճիռները տեղի տվեցին հիացմանը, ես տեսել եմ լավությունը, այն նրա շնորհակալ շրթունքներին էր, ես տեսել եմ կարոտը, այն նրա ձայնի մեջ էր, նրա կարոտած ձայնի ամենաբարձր ելևէջի մեջ, ես տեսել եմ քնքշությունը, այն նրա ափերի ջերմության մեջ էր, ես տեսել եմ սերը, այն նրա գրկախառնումի մեջ էր…

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.