Ես ու ադրբեջանական խոհանոցը

Շաբաթ երեկոյան կյանքիս օրիգինալ օրերից մեկն էր: Առավոտվանից պատրաստվում էինք ռեստորանում նշել ամուսնուս ծննդյան օրը, չստացվեց, ինչ-ինչ պատճառներով, ու մեզ երեկոյան զանգարահում ու որպես համալիրի վիպ-հաճախորդ հրավիրում են նոր ռեստորանի բացմանը ու ինչ որ խոհանոցի դեգուստացիայի: ԴԵ բնական է` մերժել չկա: Հայտնվում ենք բացօթյա ռեստորանում ու հենց նստում ենք, վարողը հայտարարում է, որ ներկա ենք Ադրբեջանական խոհանոցի յուրահատուկ ճաշատեսակների համտեսման արարողությանը: Դե պատկերացրեքքքքքքքքքքքքք, ինչ է կատարվում հետս, մտքումս ասի, սրանք էսա ինչքան հայկական ուտեստ կա, կբերեն կասեն, ադրբեջանական է, բլոգերությունը մեջս արթնացավ, ֆոտոապարատս հանվեց ու պատրաստվեց աշխատանքի: Ռեստորանում հիմնականում հնչում էր ՀԱՅԿԱԿԱՆ ԴՈւԴՈւԿ:

Իսկ մի պահ նաև ՀԱՅԵՐԵՆ երգ միացվեց հանկարծակի, երևի դիդջեյը հայ էր)))))))))))) Երգերի 99 տոկոսը հայկական ռեստորաններում հնչող ռուսական երգերն էին: Ամենախնդալուն, որ ամբողջ ռեստորանում միայն ռուսներ էին, երգիչը, մատուցողները, վարողը ռուս էին, ու այդ ամենը պատկանում է Հրեայի, մեր մեջ ասած` Եվրեյի: Ռեստորանում կար մի ադրբեջանցի, ով ներկայացավ խաղի ժամանակ որպես Էդգար, սկզբում մտածեցի հայ է, բայց երբ նա դուրս եկավ ու ես նկատեցի նրա փայլուն սպիտակ շալվարն ու զուլալ մաքուր երկնագույն, ծաղիկներով ու ուլունքներով սառոչկան, հասկացա, ինքը ՉԻ կարա ՀԱՅ լինի:
Առաջին սալաթը սովորական վարունգ պոմիդորով սալաթն էր, որ չգիտես ինչու ադրբեջանական է համարվում:

Մյուս սալաթը խորոված բադրջանով, պոմիդորով ու բիբարով մեր Հայկական ամառային սալաթն էր,իսկ սեղանին մեր թանն էր` կանաչիով, որը նրանք Այրան են անվանում:

Տաք ուտեստներից առաջինը մատուցվեց Կուպատին, որը երբ հասավ սեղանին, պարզ դարձավ, որ մեր Ժինգյալով հացն է: Այն ունի մի քանի տեսակ, մեկը լահմաջոյի նման է, մյուսն էլ կաթնաշոռով, թե երբ կաթնաշոռը դարձավ ադրբեջանական խոհանոցի ավանդական ուտեստների բաղադրատմաս, չիմացանք……

Հաջորդը Հայկական ավանդական խորովածն էր, որը նրանք ներկայացրեցին, որպես իրենց խոհանոցի ամենա ամենա ամենա ուտեստը, չգիտես` ինչու, քյաբաբը փաթաթել էին լավաշի մեջ ու ներկայացրել որպես խորոված: Միակ տարբերությունը, որ կարտոֆիլի փոխարեն նրանք կարտոֆիլի պյուրե էին խորովել:

Սեղանին հայկական լավաշ էր, ծիրան, ու ներկայացված որպես միայն Ադրբեջանի հաճույքներ, այն դեպքում, երբ ամբողջ աշխարհը Ծիրանն ու Լավաշը հայկական է համարում:

Վերջում Տաք ուտեստներից մատուցեցին Շահ փլավը, որը այս անգամ քոփի էին արել ուզբեկներից:

Իսկ երեկոյի վերջում մատուցվեց մեր Փախլավան, ներկայացվելով որպես ադրբեջանական քաղցրեղեն, թե ասա ինչ փախլավա, եթե վրեն ընկույզի փոխարեն ֆիստաշկի եք դրել:

Բայց նրանց խնջույքների ժամանակ կա մի բան, որ ես ուրախ եմ, որ դա մերը չի եղել, ու երբեք չի լինի, ու դա մենք չենք տվել իրանց, դա ՊՈՐՏԱՊԱՐՆ է:

Չնայած այն գեղեցիկ է նայվում որպես պար, բայց լավ է, որ հայերը այն չեն ունեցել, մի հատ էլ գողանային: Ի դեպ, ինչ վերաբերում է Պորտապարին, խեղճ պարուհին իրան կոտորում էր, իսկ ռեստորանի հաճախորդներից ոչ մեկ ռեակցիա չէր տալիս, նույնիսկ չէին նայում, հետո հասկացա, որ ռուս տղամարդիկ բոլորը իրենց կանանց հետ էին ու վախից մեջքով էին նստել պարուհուն:

Ու իհարկե երեկոյի անբաժանելի մասը մուսուլմանական աշխարհում հայտնի ու այժմ նաև ամբողջ աշխարհում տարածում գտած Նարգիլեն, որը նույնպես մեզ հետ կապ չունի:

Ինչ վերաբերում է նրանով, որ այս ուտեստները մենք մեզ ենք վերագրում, իրենք իրենց, իմ դիրքորոշումը հետևյալն է, դարեր շարունակ իրար կողք կողքի ապրող ժողովուրդներ ենք եղել, ու պարզ է, որ ունենք ընդհանրություններ ու օրերից մի օր մի քանի անմարդկային կառավարիչների կողմից ընդունված որոշումներից տուժել են սովորական մարդիկ ու մենք հիմա մեկս մյուսին նայում ենք ԹՇՆԱՄԱԲԱՐ: Ես Ղարաբաղի պատերազմում եղբայր եմ կորցրել, ու այս հարցը ցավոտ է ինձ համար, բայց ես գտնում եմ, որ սովորական ժողովուրդը կապ չունի ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ կառավարիչների ընդունած որոշումների հետ, ես պատասխանատու չեմ սերունդիս առաջ մի բանի համար, որ այսօր կարող է անել Ղեկավարը, թեկուզ հենց իրա քաղաքացիների հետ, քանի որ իրա խելքին դա հիմա փչելա փչեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեել:

Հ.Գ.: Ի դեպ, երբեք սենց ճոխ ու միաժամանակ ԱՆՎՃԱՐ սեղանով, անծանոթ մարդկանց շրջապատում ծնունդ չէինք նշել, ինչպես ես խմեցի կենաց` թող մեր հաջորդ ծնունդները էլ ավելի ճոխ ու էլ ավելի ԱՆՎՃԱՐ լինեն:


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.