Եթե այս ֆիլմը Օսկար չստացավ է

Որպես կինոման որոշել եմ մինչև Օսկար մրցանակաբաշխությունը նայել առաջադրված ֆիլմերից գոնե մի քանիսը: Այսօր որոշեցի դիտել The Help ֆիլմը: Վերջին ժամանակաշրջանում ես այսպիսի խորը ֆիլմ չէի նայել, հուզվելը դեռ քիչ է ասված… Ու ամեն ինչ իրական է, տարիներ են անցել, բայց նման վերաբերմունք այսօր կա նաև մեր ժամանակներում:

Մեզնից չտարբերվողներին վերևից նայողներ կան հենց մեր կողքը, չգիտես ինչում սպիտակին թվում է, թե սևը վատն է, հարուստը կարծում է, որ աղքատը մարդ չի, առողջին թվում է, թե հիվանդին կարելի է ձեռք առնել: Այսօր էլ մեզնից շատերը, չնայած որ քաղաքակիրթ ենք համարվում, իրանց տան աշխատողներին նույնպես են վերաբերում, բոլորին թվում է, թե հավաքարարը կամ տան մաքրողը մարդիկ չեն, իսկ իրանք եթե երկու կոպեկ գումար ավել ունեն, ամեն ինչ կարելի է:

Անպայման դիտեք այս հրաշալի ֆիլմը: Ես մեծ հույսեր ունեմ, որ արտակարգ խաղի համար Viola Davis-ը կստանա Օսկար: Այնքան խորն է նրա խաղը, հավանաբար նրան պատմել են այս ամենի մասին, երբ նա փոքր է եղել, քանի որ ֆիլմում ներկայացված ժամանակաշրջանը այդքան էլ վաղ չի եղել:

Ֆիլմը օնլայն կարող եք դիտել այստեղ` The Help:

 

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.