Եթե տղամարդը մի անգամ խփում է կնոջը, ապա դա կլինի և 2-րդ անգամ

Ճիշտն ասած այս դեպքի մասին ես երեկ եմ իմացել, երբ պարզ դարձավ, որ 18 ամյա Աիշայի նկարը հաղթել է World Press Photo մրցույթի ժամանակ: Ես շոկի մեջ եմ, երեկ երբ գտա նրա նկարը և կարդացի պատմությունը, ցնցված էի:

Նախ աղջկան ամուսնացրել են 12 տարեկանում, չնայած հայկական որոշ գյուղերում էլ կան այսպիսի երևույթներ, բայց հասկանում եք, նրան կտրել են պատանեկան բոլոր հաճույքներից ու մարդի տվել, ոչ թե ամուսնացրել: Ուր են նայում ծնողները: Անգրագիտության վառ ապացույց: Ես ունեմ այդ տարիքի զարմուհիներ ու երբեք չեմ կարող պատկերացնել նրանց ամուսնացած այդ տարիքում, ահավորա: Լավ, ինչ է նշանակում ամուսնուց փախնելու համար կնոջը սպասվում է  3 տարվա ազատազրկում: Ուր են նայում մարդու իրավունքների պաշտպանության` փող գռփող ու անտեղի գոյություն ունեցող համաշխարհային կազմակերպությունները, թե իրանց խելքը հասնում է գնալ Աֆղանստան ու Իրաք, որտեղ ամեն օր մոտ 100 մարդ է մահանում ու ցուցադրական ճամբարներ հիմնել, հոգեբանորեն աջակցել իրենց կարիքը չունեցող անմեղ ժողովրդին: Լավ էս հեչ, երբ Աիշային փախնելուց հետո հայրը վերադարձնում է ամուսնուն, ևս մեկ դատ է տեղի ունենում, որտեղ կայացվում է վճիռ, որպես պատիժ կտրել նրա ականջները ու քիթը, հասկանում եք, 21-րդ դարում կան երկրներ, որտեղ դատարանը կայացնում է նման որոշում, աբսուրդ: Ու նրա թալիբ ոչնչություն ամուսինը դատարանի վճիռը կայացնում է աղջկա ՀՈՐԹ եղբոր ներկայությամբ: Աստված իմ, ինչ ահավորություն, ես հիմա գրում եմ սրա մասին ու չեմ կարողանում պակերացնել, որ սա իրականություն է: Ինչպիսի կամքի ուժ պետք է ունենալ, որ դրանից հետո ոչ միայն ողջ մնալ, այլ նաև հասնել նրան, որ ամբողջ աշխարհը տեսնի ու կարեկցի իրան: Ես իսկապես ցնցված եմ այս 18 ամյա աջկա պատմությամբ: Միայն մի բան եմ ուզում ավելացնել: Հայաստանում նույնպես տարածված է կնոջ հանդեպ բռնությունը, լինի դա հարված դեմքին, ծեծ հղիության ժամանակ, անկյուն կանգնացնել, գցել գետնին և հարվածել, կոչ եմ անում բոլոր այն կանանց և աղջիկներին, ովքեր զոհ են դառնում իրեն բռնակալ ամուսիններին, երբեք սուս մի արեք և կուլ մի տվեք, քանի որ եթե տղամարդը մի անգամ խփում է կնոջը, ապա դա կլինի և 2-րդ անգամ:


Both comments and pings are currently closed.

4 Responses to “Եթե տղամարդը մի անգամ խփում է կնոջը, ապա դա կլինի և 2-րդ անգամ”

  1. Zara says:

    Vay meeeeee…senc ban mer darerum…ujassssssssssssssssssssssssssssss

    • arakso says:

      Դու գոնե մի զարմացի, թե չէ քիչ են մեր շրջապատում աղջիկներ, ում ամուսինները ծեծում են, ավելի ճիշտ ջարդում են իրանց

  2. Argam says:

    бьет-значит любит?