Ֆեյսբուք, ավելի քան ԼԱՅՔ

Մենք ամբողջ օրը Ֆեյսբուքում ենք, մեզ թվում է , թե այն լոկ սոցիալական ցանց է, ինչից կախվածությունից հաճախ բողոքում ենք, բողոքում ենք մեզ առաջակրվող ու խնդրվող լայքերից, նայում ենք միասին ֆիլմեր ու քննարկում թեմաներ, նեղվում ենք ու բարիշում, բողոքում, սիրում, կարոտում, մի ամբողջ էմոցիոնալ դաշտ: Շատերս քաջատեղյակ ենք նաև, որ ֆեյսբուքցիների մի մեծ մաս հենց այդ լայքերի քանակի վրա գումար է աշխատում:

Սակայն եկեք խոստովանենք, որ Ֆեյսբուքը մարդկային ճակատագրեր է փրկում, այն արյան դոնորներ, հիվանդների համար գումար փոխանցողներ ու աղքատներին ձեռք մեկնողներ է գտնում: Մեր մի լայքը, մի վայրկյան մեկի մասին գրելը, ընկերոջ հետ ինֆորմացիայով կիսվելը փրկում է մարդկային կյանք: Եթե չլինեին սոցիալական ցանցերը, կոնկրետ ես չէի կարողանա օգնել քույրիկիս Մոսկվայում գտնել արյան դոնորներ ամուսնու կյանքը փրկելու համար: Հավատացած եմ, այսպիսի դեպքեր կարող եք մտաբերել բոլորդ: Մենք լայքում ենք, իսկ աշխարհի մի այլ կետում, որևէ տանը, որևէ հիվանդասենյակում, որևէ մեկի ճակատագրում նոր հույսի նոր լույս է վառվում:

Մի տրտջանցեք լայքելուց, հատկապես եթե Ձեր մի վայրկյանը կարող է տարիներ նվիրել մեկին, թեկուզ անծանոթին:


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.