Գարեջրի 7 հրաշալիքները

Ձեզ եմ ներկայացնում գարեջրի 7 հրաշալիքները`

1. Բիլկ: Ինչպես երևում է արդեն անվանումից, այն կաթնային գարեջուր է և իսկապես բաղկացած է գարեջրից և կաթից: Այն արտադրվում է Ճապոնիայում, գարեջրի 30 տոկոսը կաթ է: Այս գարեջրի արտադրությունը չի տարբերվում սովորական գարեջրի արտադրությունից: Բիլկը այսօր արտադրվում է միայն Ճապոնիայում, սակայն հաշվի առնելով ԶԼՄ-ների մեծ հետաքրքրությունը դրա նկատմամաբ, այն շուտով հնարավոր է, որ արտահանվի:

2.Շոկոլադե գարեջուր: Imperial Chocolate Stout  գարեջուրը արտադրում են ճապոնական Ատսուգի քաղաքում Սուրբ Վալենտինի տոնի նախօրեին: Հետաքրիրք է, որ չնայած այն կոչվում է շոկոլադե, սակայն գարեջրի արտադրության մեջ կակաո չի օգտագործվում: Պարզապես գարին բավականին բարձր ջերմությամբ է մշակվում, ինչն էլ գարեջուրը դարձնում է մուգ և շոկոլադե համով:

 

3. Գարեջուր-շամպայն: Ամերիկյան Cobra Beer Inc  ընկերությունը Krait Prestige Champagne Lager շամպայն-գարեջուրը սկսել է արտադրել 2006 թվականին: Շամպայն բաղադրիը բնութագրում է այս խմիչքի արտադրության ընթացքը: Խմիչքին շշալցնելուց հետո ավելացնում են խմորիչ և այն պահվում է 2 շաբաթ: Շամպայն-գարեջուրը վաճառվում 13 դոլարով:

4. Շան գարեջուր: Սիրելի շան համար գարեջուր պատրաստելու գաղափարը պատկանում է Հոլանդական կենդանիների համար նախատեսված խանութներից մեկի սեփականատիրոջը: Այս գարեջուրը պատրաստված է տավարի մսց մշակված նյութից ու գարուց: Kwispelbier կոչվող գարեջուրը Ձեր սիրելի շնիկի համար կարող եք գնել 1,65  եվրո գումարով:

5. Պիցցա գարեջուր: Mamma Mia Pizza Beer ստեղծվել է 2006 թվականին Ամերիկյան Իլինոյս նահանգում ամուսնական մի զույգի կողմից: Նրանք կարծում են, որ ստեղծել են աշխարհի առաջին խոհարարական գարեջուրը: Ըմպելիքի պատրաստման համար օգտագործվում է լոլիկ, սխտոր և  համեմ:  Պիցցային գարեջուրը վաճառվում է տեղի փոքրի ռեստորաններից մեկում:

6. Պաղպաղակ գարեջուր: Նման գարեջուր ստեղծելու միտքը պատկանում է ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքի ռեստորաններից մեկի սեփականատիրոջը: Այս գարեջուրը իսկապես 99 տոկոսով բաղկացած է պաղպաղակից: Սակայն այն մասսայական արտադրություն չունի, քանի որ կխախտի նահանգում գործող ալկոհոլային օրենքները:

7. Ծիծաղելի գարեջուր: Իսրայելի քիմիկոսները հորինել են ծիծաղեցնող գարեջրի բաղադրատոմսը: Այս խմիչքի արտադրության ժամանակ օգտագործվում է ծիծաղեցնող գազը: Այն բավականին ստրեսահան և ուրախ ըմպելիք է: Սակայն շուկա այն դեռ չի հանվել, քանի որ մինչև օրս չի ստացել Իսրայելի Առողջապահության նախարարության համաձայնությունը:

 

 

 


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.