Գարեջուր և փաստեր

Մինչ հայկական որոշ գովազդներ պնդում են այն մասին, որ գարեջրի հայրենիքը Հայաստանն է, եկեք ծանոթանանք գարեջրի հետ կապված որոշ հետաքրքիր փաստերի հետ: Գնացինք`

Lowenbrau գարեջուրը առաջին անգամ ներկայացվել է 1383 թվականին:

Ի տարբերություն սովետական տարիների, այժմ Անտարկտիդայում ձմեռողներին թույլատրվում է օգտագործել գարեջուր:

Ամբողջական նկարներով գարեջրային խցանները  ԽՄ հայտնվել են միայն 1970-ական թվականներին:

Գարեջրի ամենամեծ թանգարանը գտնվում է ԱՄՆ Կենտուկի նահանգում: Թագարանում ներկայացված են հազարավոր նմուշներ, այդ թվում գարեջրի պատրաստման հնագույն սարք: Թանգարանում գործում է նաև 1000 նստատեղով գարեջրատուն:

1890 թվականին Նյու-Յորքում գոյություն ուներ Գարեջրի 77 գործարան, 1910 թվականին դրանց թիվը նվացեց մինչև 34, իսկ այսօր գարեջրի գործարանների քանակը ավելի քիչ է, քան մարդու մի ձեռքի մատների քանակը:

Ջորջ Վաշինգտոնը եղել է գարեջրատան սեփականատեր:

ԱՄՆ Այովա նահանգի Էյմսա քաղաքի օրենքներից մեկը արգելու է տղամարդուն մտնել անկողին կնոջ հետ, եթե նա խմել է 3 կումից ավել գարեջուր:

1998 թվականին 470 չինացի տուժել է գարեջրի ինքնապայցուցիկ շշերից: Նշեմ նաև, որ 1950 թվականին Չինաստանում գործել է գարեջրի միայն 8 գործարան, 1995` 800, որոնք տարեկան միասին արտադրում էին 120 միլիոն լիտր գարեջուր:

Ասում են, աֆրիկացի վարորդները նիգերական գարեջուրը օգտագործում են որպես արգելակի հեղուկ:

1995 թվականից սկսած Հոլստենը Գանդուրասում արտադրում է գարեջուր` բոլոր կանոներին համապատասխան:

Heineken ընկերությունը, որը աշխարհում գրավում է առաջին տեղը գարեջրի վաճառքով, ունի նաև սեփական հեռուստաընկերություն:

Բրազիլական Brahma գարեջրի գործարանը արտադրում է գարեջրի խոսացող բանկաներ, որոնք բացելիս կարելի է լսել խաղարկության համարը:

Անգլիայի հարավում նախընտրում էն առանց փրփուրի գարեջուր:

Բավարիայում ընդունված է գարեջուր խմել մի լիտրանոց բաժակներից, այլ ոչ թե կես, ինչպես ամբողջ աշխարհում:

Մեկ բաժակ գարեջրից հետո խորհուրդ է տրվում չնստել մեքենայի ղեկին առնվազն 45 րոպե:

Համաձայն վիճակագրական տվյալների, յուրաքանյուր ավստրիացի մեկ տարում խմում է 31 լիտր հյութ, 70 լիտր զովացուցիչ ըմպելիք և 116 լիտր գարեջուր:

Ռուսաստանի Լակինս քաղաքի գարեջրի գործարանը արտադրում է գարեջուր հանքային ջրի հիման վրա:

1999 թվականին Գարեջրի արտադրության տեմպով Ռուսաստանը զիջում էր միայն ԱՄՆ:

Գարեջրի արտադրությունը Միացյալ նահանգներին տարեկան բերում է 200 միլիարդ դոլար գումար:

Վրաստանում իրեն հարգող յուրաքանչյուր քաղաք ունի գարեջրի սեփական գործարան, սակայն հաճախ նրանք այն չեն շշալցնում, միայն տրամադրում են տեղի ռեստորաններին կամ գարեջրատներին:

Բելգիացի գարեջրաարտադրողները թողարկել են գարեջուր հաշիշով, որը ավելացվում է գարեջրին միայն համի ուժեղացման համար:  Սակայն այն արգելվել է, քանի որ շշերի վրա նկարված է եղել հաշիշ:

4000 տարի առաջ Բաբելոնում մի ավանդույթ  եղել, համաձայն որի նորապսակ փեսացուի համար աները կազմակերպում էր գարեջրի ամիս, և մեկ ամսվա ընթացքում փեսացուն կարող էր խմել գարեջուր որքան ցանկանար:

“Barq’s Root” գարեջուրը պարունակում է կոֆեին, որը ավելացվում է միայն համի ուժեղացման համար:

Ֆրանսիական գարեջրի գործարաններից մեկը արտադրում է կանաչ և կարմիր գույնի գարեջուր, սակայն այն արտահաման ժամանակ լուրջ պրոբլեմների է բախվում, օրինակ, Գերմանիան արգելում է նման գույնի գարեջրի ներմուծումը իր երկրի տարածք:

Ուզբեկստանի Ալմալինսկի կաթի գործարանը արտադրում է գարեջուր կաթի հումքով:

Մյունխենի գարեջրատներից մեկում գարեջուրը մատուցվում է օրիգինալ բաժակներով, որոնք, սեղանից բարձրացնելուց հետո, հնչում է բավարիական ազգային երգեր:

Ճապոնական Մատսուշիրո քաղաքի գարեջրատներից մեկի ցուցափեղկին գրված է, որ 3 բալանոց երկրաշարժի ժամանակ հաճախորդը ստանում է մեկ բաժակ անվճար գարեջուր:

Հոլանդական գյուղերում շատ հաճախ կարելի է նկատել փոստարկղեր` գարեջրի տակառի տեսքով:

Ամերիկյան Միսսուրի նահանգի Նատչեզ քաղաքում օրենքով արգելվում  փղերին խմացնել գարեջուր:

Հրաշալի համով տավարի միս ստանաու համար, այսպես կոչված մարմարե, ճապոնացիները կովերին արբեցնում են գարեջրով, իսկ առավոտյան նրանս մերսում են: Գուրմանները նման մսի համար պատարստ են վճարել 6-8 անգամ ավել:

Ամերիկացիների մոտ խմիչքների մեջ առաջար տեղում գարեջուրն է, իսկ գարեջրերից` Բուդվայզերը, Միլլերը, հետո նոր Կուրսը:

Գարեջուրը սառում է  -2 աստիճանում: Այն հալեցնելուց հետո կարելի է խմել, սակայն գարեջուրը կորցնում է իր համային հատկությունները:

Աշխարհի յուրաքանչյուր երրորդ գարեջրի գործարանը Բավարիայում :

Աշխարհում գոյություն ունեն այնպիսի մասնագիտություններ, որոնք դժվար թե գտնենք գրքերում: Օրինակ, Մելբուրնի գարեջրի գործարաններից մեկում գոյություն ունի յուրահատուկ հաստիք. աշխատակցի պարտականությունն է լվացված շշերից հոտ քաշել, մինչ դրանք կտեղախոխվեն շշալցման ցեխ:

Մյունխենի օդանավակայանը միակն է աշխարհում, որտեղ արտադրում են սեփական գարեջուր:

 


Both comments and pings are currently closed.

Comments are closed.