արևն ուզում է դուրս գալ, բայց վախենում է մրսել

Այսօր մարտի 1-ն է: Այս օրվան մարդիկ սկսում են սպասել խոր աշնանից: Մեր քաղաքում այսօր շատ թեթևակի, բայց զգացվումա գարնան առաջին շունչը: Չնայած ամբողջ քաղաքը ձյան մեջ է, ճանապարհները` սառած, օդի ջերմաստիճանը` -6, բայց այսօր չկա քաղաքի համար սովորական ուժեղ ու սառը քամին, հավանաբար իր դիրքերը զիջել է: Գիտեք, արև չկա, բայց մի տեսակ երկնքից պայծառություն է զգացվում, կարծես ամպերի տակից արևն ուզում է դուրս գալ, բայց վախենում  է մրսել: Իսկ երբ ես անցնում էի ծառաշատ վայրով, զգացի ճնճղուկները երգում են, ախր ես ցրտին իրանք ոնց էին նստել էտ սառը ու ձնոտ ճյուղերին ու երգում էին` ավետելով գարնան գալուստը: Իսկ մեզ մնում է զինվել համբերությամբ և ճանապարհել ձնհալքն ու ձմռան ամբողջ հետքը ու դիմավորել ծաղկունքը:


Both comments and pings are currently closed.

Comments are closed.