Գարնան արեվին կարոտել էի

Այսօր երկարատև խստաշունչ ձմեռվանից հետո առաջին անգամ առավոտյան արևը ջերմացնող էր, առավոտյան ինքը պայծառ էր ու տաք, մի տեսակ գարնանային էր: Չնայած, որ փողոցները դեռ սառցեպատ են, իսկ տանիքներից դեռ ձյուն է ընկնում, սակայն գարնան շունչը զգացվում է: Ջերմություն կա, որ հաստատ չի կորչի անգամ եթե մի քիչ էլ ձյուն գա:

Արևակարոտ դեմքս այսօր երթուղայինում արևի կողմն էի արել ու աչքերս անգամ նրա վառ պատկերից փակել էի, բայց դա հաճելի էր, դա այն արևն է, որի շողերը առավոտյան շոյում են դեմքդ ու տրամադրությունդ միանգամից  դրական լիցքերով է պարուրվում:

Գարնանը կարոտել էինք բոլորս, գարունը սիրուն է, գարուն պայծառ է ու գարունը արևային է: Ձմեռվա արևը սառն է, ինքը չի ջրերացնում, գարնան արևը հրաշք է, մի ամբողջ հրաքների մեծ շարք, որը դրանք ներարկում է մեզ մինչև մյուս ձմեռ ու մենք երջանիկ ենք, ուրախ ենք ու սիրում ենք:

Գարուն, գալդ բարի լինի

 


Both comments and pings are currently closed.

Comments are closed.