Генеральная уборка կամ կապիտալ մաքրում

Այո, ամառվա առաջին ամիսն արդեն վերջանում է, ու հետևում են մնացել քննությունները, դպրոցը, առջևում են արձակուրդները ու հայ աղջիկների և կանանց ամենաՉսիրելի պահերից մեկը` ամառային Գեներալնի Ուբոռկան (կապիտալ մաքրում): Քանի որ հայերեն այս երևութը բնորոշող թարգմանությունը այնքան էլ չի հնչում, ես կօգտագործեմ հենց Генеральная уборка արտահայտությունը, և թող ինձ իմ Հայոց լեզվի ուսուցչուհիները ներեն:
Քանի որ Генеральная уборка հաստատ ոչ ոք չի սիրում, ես առաջարկում եմ այդ պարտադիր գործընթացի կատարման լավ, որակով, հեշտ ու որոշ չափով հաճելի մեթոդ:

Այսպես կարող եք?

1. Ամենակարևորը` պետք չէ ամեն ինչ անել մեկ օրում:
2. Երբ արդեն որոշել եք ժամանակ հատկացնել Генеральная уборка-ին, ապա ընտրեք ժամանակի ինտերվալ, օրինակ, մեկ կամ երկու շաբաթ, որի ընթացքում այն պետք է անեք:
3. Մտովի տան մաքրման աշխատանքները բաժանեք այդ օրերի մեջ:
4. Օրերից մեկը պետք է լինի ամենածանրաբեռնվածը, երբ Դուք մաքսիմալ ժամանակ կօգտագործեք ընդհանուր մաքրման աշխատանքներին, մնացած օրերին կատարեք տան որևէ հատվածի մաքրում միայն: Օրինակ` երկուշաբթի` պատուհաններ, երեքշաբթի` խոհանոցի պահարան, չորեքշաբթի` ննջարանի պահարան և այսպես շարունակ:
5. Անպայման իրար հաջորդող օրերին զբաղվեք տարբեր աշխատանքներով:
6. Որպեսզի Генеральная уборка-ն Ձեզ համար ձանձրալի չլինի, տանը միացրեք հաճելի երաժշտություն:
7. Անպայման տանը կատարեք տեղափոխություններ:
8. Ազատվեք հին ու ոչ պետքական իրերից:
9. Իսկ եթե կասկածում եք, դեն նետել, թե ոչ, ապա մեկ տարով այն պահեք որևէ պահարանում, իսկ մյուս տարի այն դեն նետեք, եթե տարվա մեջ չհիշեք այդ իրերի պիտանելիության մասին:
10. Մաքրման գործընթացին մոտեցեք ստեղծագործորեն, իրերը դասավորեք նոր ու ավելի յուրօրինակ ձևով, ավելացրեք երևացող տեղերում նկարներ կամ հուշանվերներ, վարագույրներին նոր տեսք տվեք, բաժակները դասավորեք այլ ձևով:
11. Եվ ամեն ինչ մաքրելիս պատկերացրեք, որ շուտով ամբողջ տունը շնչելու է նոր մաքրությամբ ու դա շատ հաճելի է:
12. Իսկ ամենակարևորը, Ձեր տունը ամեն օր պահեք մաքրության մեջ, որպեսզի պետք եղած դեպքում Генеральная уборка անեք մի քանի ժամում, քանի որ անսպասելի հյուրեր միշտ էլ լինում են:
Բարի Генеральная уборка Ձեզ:


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.