Գեները իրանցը անում են

Եթե նկատել եք, նորածիններ մասին հարցերի շարանում իր պատվավոր տեղն է գրավում`ում է նման հարցը: Չեմ կարող բացատել, թե ինչու, բայց դա համարյա թե բոլորին հետաքրքրում է: Ու հետո ինչքան մարդ մեծանում է, այդ հարցը միշտ իր հետ է, նրան միշտ նմանացնում են կամ մամային, կամ պապային կամ էլ մեկ այլ բարեկամի: Ոմանք նորմալ են վերաբերում այս երևույթին, ոմանք չեն սիրում համեմատություններ: Բայց դե մեկա մարդու գեները իրանցը անում են Ու մեր կյանքի փուլերից մեկում մենք նմանվում ենք իսկապես ծնողների այն կողմին, ում գեները ավելի ուժեղ են եղել: Ու ինչ հետաքրքիր է, երբ դու նայում ես քեզ ու տեսնում ես քո մամային հայելու մեջ: Մամաս վերջին տարիներին հաճախ ասում է, որ ինքը նմանվել է իրա մամային, ու դա իսկապես այդպես է, նրանք երկուսն էլ սլավոնական արտաքին ունեն: Ու մամաս մի տեսակ հպարտությամբ էր դա ասում: Մենք մեր ծնողներին հասկանում ենք այն ժամանակ, երբ ինքներս ենք ապրում այն, ինչ իրենք են ապրել: Երեկ ես լողանալուց հետո թաց մազերով կանգնած էի հայելու դիմաց ու մի պահ ինձ թվաց, որ մամաս է` երիտասարդ ժամանակվա իր նկարների մեջի մամաս: Ու ինչքան նայում էի, այնքան ավելի էի նմանվում: Մի տեսակ հաճելի էր հոգուս մեջ, մի տեսակ անհասկանալի, ախր նայում ես քեզ ու քո մամայի դիմագծերն են ընդգծվում դեմքիդ… ու դու երջանիկ ես, ուրախ ու հպարտ…իմ սիրուն մամա

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.