ԳԻՍԱՆԵ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

“Գիսանե” երիտասարդական հանրապետական թատերական փառատոնը տեղի կունենա նոյեմբերի 10-21-ը:

Այսօր` ժամը 16:00-ին, Տիկնիկային թատրոնում մեկնարկում է “Գիսանե” Երիտասարդական հանրապետական թատերական փառատոնը Մշակույթի նախարարության, Սպորտի, երիտասարդության նախարարության, Երիտասարդական հիմնադրամի, Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի աջակցությամբ: Փառատոնի հանձնաժողովի կազմում են` նախագահ` Լևոն Իվանյան, անդամներ` Ռուբեն Կարապետյան, Աննա Հեքեքյան, Արա Խզմալյան, Էրիկ Բարսեղյան,Նազենի Հովհաննիսյան, Խորեն Լևոնյան, Տիգրան Ասատուրով: Մասնակցում են Գորիսի, Շուշիի, Վանաձորի, Գյումրու, Երևանի երիտասարդ ստեղծագործողները: Փակման արարողության ժամանակ հանձնվելու են հետևյալ նոմինացիաները`
լավագույն դերասան /ուհի/
լավագույն երկրորդ պլանի դերասան /ուհի/
լավագույն ներկայացում
լավագույն ռեժիսոր
լավագույն բեմանկարիչ
լավագույն երաժշտական ձևավորում:
Ներկաացումները տեղի են ունենալու Տիկնիկային թատրոնի, Երաժշտական կամերային թատրոնի, Կամերային թատրոնի, Ուսումնական թատրոնի, Փոքր թատրոնի, ՀԹԳՄ-ի բեմերում: Բացման արարողության երաժշտությունը նվիրել է Ռոբերտ Ամիրխանյանը:


Both comments and pings are currently closed.

Comments are closed.