«Գիսանե» թատերական փառատոն

Գաղտնիք չէ այն, որ ամեն տարի աշնանը ակտիվանում է թատերական կյանքը ու Երևանում տիրում է թատերային թեժ մթնոլորտ: Մեկը մյուսին հաջորդելու են գալիս թատերական հեղինակավոր փառատոններ: Այս տարի այդ «շքերթին» մասնակցելու է գալիս նաև «Գիսանե» առաջին երիտասարդական հանրապետական թատերական փառատոնը` իր հետաքրքիր ու բազմաժանր խաղացանկով:

«Գիսանե» առաջին երիտասարդական հանրապետական թատերական փառատոն

«Գիսանեն» իր պատմությունը սկսեց դեռեւս 2008 թ-ին, երբ հիմնադիրներ Էրիկ Բարսեղյանն ու Հայկ Ավագյանը նախաձեռնեցին փորձնական փառատոն: Սակավ հայտերով փառատոնը սկսեց իր առաջին քայլերը: Այլ էր պատկերը 2009 թ.-ին: Փառատոնն արդեն լուրջ ուշադրություն էր հրավիրում և ընդարձակվել էր ու սակավ ֆինանաներով հանդերձ ներկայանում էր որպես կայուն ու սպասված ներբուհական փառատոն: 2009 թ.-ից սկսած «Գիսանե» թատերական փառատոնի ղեկավարումը վստահվում է Հայկ Ավագյանին:

Նորաստեղծ փառատոնի պատմության մեջ 2010 թ.-ը հիշվում է որպես պասիվ, բայց և ինքն իրեն վերագտնելու ու նոր ձևաչափով ու մտահղացումներով ներկայանալու տարի: Իսկ այժմ փառատոնը պատրաստ է մեկնարկի` նոր համախմբված ուժերով, ծանրաբեռնված գրաֆիկով, և ինչպես փառատոնի նախագահ Հայկ Ավագյանն է նշում, հանդիսականը հնարավորություն է ունենալու տեսնել Շուշիի, Ստեփանակերտի, Գորիսի, Վանաձորի, Գյումրու, Աբովյանի երիտասարդ թատերախմբերի աշխատանքները:

«Գիսանեն» ներկայանալու է նաև դպրոցական հանդիսատեսի համար հատուկ ծրագրով, որը միտված է նպաստելու երեխաների կողմից թատրոնի գիտակցմանը, հաճախելիությանը և արժևորմանը: Փառատոնը երիտասարդ մասնակիցների համար լայն հնարավորություն է արտահայտվելու, կայանալու, ճանաչվելու և, միևնույն, ժամանակ, մշակութային համախմբվածության: Մասնակից խմբերը ամենի հետ մեկտեղ դատարկաձեռն չեն հեռանալու: Նրանց համար նախատեսված են պատվոգրեր, իսկ արվեստի վաստակավոր գործիչներից կազմված ժյուրիի կողմից առանձնացվելու են հատուկ անվանակարգեր (լավագույն դերասան-դերասանուհի, երկրորդ պլանի դերասան-դերասանուհի, լավագույն ռեժիսոր, լավագույն բեմանկարչություն, լավագույն երաժշտական ձևավորում, լավագույն ներկայացում): Նախատեսված են նաեւ վարպետության դասեր:

Փառատոնի պաշտոնական էջը ` http://tatron.info/gisane

Ինչպես նաև Ֆեյսբուքում` https://www.facebook.com/pages/Gisane-festival/253569804685451

 


Both comments and pings are currently closed.

Comments are closed.