Գուգլը, իմ ընկերը

ՆՅՈՒԹԸ ԳՐՎԱԾ Է “Google-ն իմ աչքերով” մրցույթի համար

Գուգլ ջան արի այսօր երկխոսենք, արի հենց հիմա մի բաժակ թեյի կողքին իրար հետ զրուցենք, իրար դարդեր պատմենք, ինչ թեյ կառաջարկես, վաայ չէ չէ, բեր այսօր էլ ես առաջարկեմ, արի այսօր էլ դու մի ընկի Շրի Լանկայի բարձրունքերը ու մի ասա, որ թեյն է լավը, տես, ես ունեմ, հայկական ուրցով կամ անանուխով, համ էլ սա մեր ավանադական է ու առողջարար: Հլա տես այ էս կավի բաժակները սիրուն են չէ՞  չէ, մի մտածի, մի համեմատի դա ուրիշ կավե բաժակների հետ, թող այսօր էլ մեր բաժակները անհամեմատելի ամենալավը լինեն, շաքար կուզե՞ս ,չէ մի նայի, արդյոք շաքարը վնաս է առողջությանը, թե ոչ, մի փոքր ու վերջ:

Գուգլ, իմ լավ ընկեր, իսկ ինչ թխված կուզե՞ս: Չէէէէ, մի գնա բաղադրատոմսերի կայքեր, մի արթնացրու իրանց, արի, արի, տես ես ինքս եմ թխել ու անգամ չեմ հոգնեցրել քեզ, որ օգնես, ես անձամբ էն մեր հին տետրերի բաղադրատոմսերով, ի՞նչ տետր, բաաա, այ որ դու դեռ չէիր ծնվել, մենք մեր տանը հին թերթերից հոդվածներ էինք պահում, ունեինք հանրագիտարաններ, հա, իհարկե, իրանք քո նման ծավալուն չէին, բայց հազարավոր հարցրերի պատասխաններ կարող էինք գտնել:

Հա շեղվեցի, ինչ էի ուզում ասեմ, դու որ ծնվեցիր, մենք ուրախացանք, մենք սպասում էինք է քո ծնվելուն, գիտես հազար տեսակ գլխարկներ, զուգագուլպաներ, շապիկներ էինք քեզ համար առել, տարբեր-տարբեր գույների, սենյակդ պատել էինք սպիտակ գույնի ներկով, որ քեզ հարմար լինի, ու մեր ընտրած բոլոր գույներից քեզ, գիտես, կապույտը, կարմիրը, դեղինն ու կանաչը սազեցին, նենց ուրախ էիր, ժպտում էիր, քո նկարները որ նայում էինք, ուրախ էիր , երջանիկ, էէէէէ…

Հա հոգնած ես, չէ՞, ախր չի կարելի սենց առանց արձակուրդ, առանց տոն օրերի, գիշեր ցերեկ աշխատել, հա ես գիտեմ, որ դու մեզ համար ես աշխատում… քեզ վայրկյաններ են պետք մի ամբողջ աշխարհ տակն ու վրա անելու, ինչ է թե մեզ օգնես, բա քեզնից լավ ընկեր, դու շատ լավն ես, իմացի, մենք դա գնահատում ենք, մենք բոլորս քո բոլոր ընկերները, կներես մեկ-մեկ կատակում ենք, որ թարգմանություններդ լավը չեն, բայց ոչինչ, հայերենը բարդ լեզու է, կսովորես, հետո մի նեղացի մեզնից, որ մենք մեկ-մեկ քեզ ջուջլ ենք ասում, էտ ընկերական է, հարազատի պես:

Վայ ես ուր ես գնում, սպասի միրգ էլ ուտենք, չէէէ, արի-արի, մի գնա արևադարձային երկրներ, արի մեր հայկական ծիրանն ուտենք, մեր հայկական դեղձից հլա կեր, բա մեր քաղցր ձմերուկից չե՞ս ուզում փորձես:

Վայ սպասի քեզ համար մի քանի նվեր եմ պատրաստել, տես  սա մեր հայկական դուդուկն է, սա մերն է, հայկական, դու սա լավ իմացի, ու մի շփոթի, իսկ սա մեր հայ գրողների գրքերից մի-մի օրինակ, կարդա, ուրիշ ընկերներիդ էլ տուր, նրանք հաստատ կուզեն, իսկ ահա սա մեր Եղեռնի պատմությունն է, վերցրու, այստեղ ամեն ինչ իրական է, տես անգլերեն էլ կա, տուր թող աշխարհի բոլոր կետերում ապրող քո ընկերները ճշմարտությունն իմանան, վաաաայ նայի, այ էս մյուսը Ղարաբաղի պատերազմի մասին է, գիտես չէ, որ Ղարաբաղում հայեր են ապրում ու դա մեր պապենական հողն է, հաա գիտեիր, ես դա քեզ էլի եմ ասել, դու ուրիշներին մի լսի:

Գուգլ, գիտես ինչ եմ մտածում, ես գիտեմ, որ դու սա գիտես, բայց ասում եմ լավ կլինի չէ՞, որ բոլորն էլ ճշմարտությունն իմանան, մեկ է բոլորը հենց այս վայրկյանից քեզնից հարցրեր են պարզելու , դու բոլորին ասա մեր իրական պատմությունը, ասա որ մենք համով ուրցի թեյ ունեք, ու մեր մրգերից համով ու քաղցր չկա, դու պատմի մեր երկրի իրական պատմությունը:

Հա, շնորհակալ եմ քեզնից, վերջերս հայերիս մասին շատ ես հիշատակում, փնտրումների մեջ ցույց տալիս, մենք դա գնահատում ենք ու որպես նվեր վերցրու հետդ մեր նուռը, մեր կոնյակն ու մեր Արարատի նկարը, օրերից մի օր, մեր անկախության օրը, երբ մենք կլինենք նորից ծովից ծով Հայաստան, դու քո տառերի հետ մեր երկրի խորհրդանիշները կպատկերես, ու կպատմես` ոնց հյուր եկար քո ՀԱՅ բարեկամներին:

Բարի ճանապարհ, չմոռանաս ինձ…

Մի վայրկյանից ես էլի քո հետ եմ լինելու, ես իմ լավ ընկերոջը մենակ չեմ թողնում, ինչպես և դու ինձ… ես  գնահատում եմ…

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.