Գուգլից 3 եմ ստացել, ուռա

Որոշ ժամանակ առաջ ես գրել էի այն մասին, որ մասնակցում եմ «Google-ն իմ աչքերով» մրցույթին, որը կազմակերպել էին  GTUG Հայաստան` www.GTUG.am  և NeoMedia  www.NEOMEDIA.am ընկերություննները: (Նյութին կարող եք ևս մեկ անգամ ծանոթանալ այստեղ` http://www.araksoblog.com/google-im-ynker/ ):

Ու այսօր ես երեկոյան բացում եմ Ֆեյսբուքյան իմ էջը ու նկատում եմ, որ արդեն հայտնի են հաղթողների անունները` : Ուռա, ես 3-րդ տեղում եմ` http://www.ireport.am/2011/10/google-in-my-eyes-final-results/:  Իսկապես շատ ուրախ եմ, ոնց որ առաջին տեղը զբաղեցրած լինեմ: Մի տեսակ, որ հեռու ես Հայաստանից, էտ հաճույքը լրիվ ուրիշ է: Ու սա իմ առաջին նման մրցույթ հաղթանակն է:

Ասեմ, որ նյութը գրել եմ վերջին օրվա, վերջին մի երկու ժամին ու շատ միանգամից, բայց ուրախ եմ, որ գնահատվեց, եղել են բազմաթիվ արձագանքներ ու քվեարկողներ: Հիմա ես սպասելու եմ իմ նվերներին, որոնք հավանաբար քույրիկս կստանա ու կփոխանցի ինձ:

Ավելի ուշ կկիսվեմ նաև նկարներով:

P.S. Անպայման ուզում եմ շնորհակալություն հայտնել մրցույթի կազմակերպիչներին, ժյուրիի կազմին, ինչպես նաև ինձ համար սոցիալական ցանցերում քվերակողներին:

ՈւՌԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

2 Responses to “Գուգլից 3 եմ ստացել, ուռա”

  1. Միշտ նման ուրախ պահեր ապրես!

Leave a Reply

You must be logged in to post a comment.